Առավոտյան օդանավակայանում Արամ Ա Կաթողիկոսին դիմավորեցին Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Գևորգյան ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ վարդապետ Սարոյանը, Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ վարդապետ Բաբայանը և Տ. Կյուրեղ աբեղա Դավթյանը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Արամ Ա Կաթողիկոսին դիմավորեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որից հետո միաբանների թափորն Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին առաջնորդեց Մայր Տաճար: Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ համատեղ հանդիպումները կխրախուսեն հայ ժողովրդին` առավել շենացնելու Առաքելական եկեղեցին:
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը, ուրախություն հայտնելով Սուրբ Էջմիածնում գտնվելու համար, մասնավորաբար նշեց. «Մեր հայրենիքը մեկ է, մեր Եկեղեցին մեկ է, մեր մշակույթը մեկ է, որովհետև մեր ժողովուրդը մեկ է: Այս միասնական ոգին մենք պետք է ավելի ամրապնդենք»: Արամ Ա Հայրապետն անդրադարձավ նաև Եկեղեցու, ազգի և հայրենիքի միասնականության առավել հզորացմանն ու ժողովրդի կյանքում Եկեղեցու առաքելության ընդլայնմանն ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միասնական ջանքերին: Արամ Ա Կաթողիկոսը խոսեց նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և դրան ի խնդիր հայ եկեղեցու կողմից գործադրվող ջանքերի մասին,- հաղորդում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի լրատվական ծառայությունը:
hayernaysor.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Արամ Առաջին. Մեր ժողովուրդը մեկ է, և մենք պետք է ավելի ամրապնդենք մեր միասնական ոգին'
Publicar un comentario