300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հանրապետության տոնը:

Տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում, որը տարածել է նախագահի մամլո գրասենյակը, մասնավորապես, ասված է. - «1918 թվականի մայիսի 28-ին ծնունդ առած Հայաստանի Հանրապետությունը պսակն էր մեր դարավոր պայքարի: Այն գոյատեւեց ընդամենը երկուսուկես տարի: Եթե նկատի ունենանք, որ այս տարի սեպտեմբերին պատրաստվում ենք նշել մեր նոր անկախ պետականության 20-րդ տարեդարձը, ապա երկու և կես տարին շատ փոքր ժամանակահատված է ինչ-որ բան հասցնելու համար: Բայց սա միայն առաջին հայացքից:

Իրականում այն ամենամեծ հեղափոխությունն էր, որ նոր ժամանակներում կատարվեց հայ ժողովրդի սրտում և գիտակցության մեջ: Մայիսի 28-ով հայ ժողովուրդը որդեգրում էր արժեքային նոր համակարգ` անկախություն և ժողովրդավարություն: Եթե ներկայիս Հայաստանը ժառանգորդն է առաջին Հանրապետության (իսկ դա այդպես է), ապա առաջին հերթին ժառանգորդն է այդ արժեքային համակարգի»:

«Ազգային միասնությունը փայլուն դրսևորումներ ունեցավ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերում: Հայության հավաքական կամքն իսկապես հրաշքներ գործեց այդ օրերին, և մենք հիմնավոր հպարտությամբ ու երախտագիտությամբ ենք դա ասում, քանի որ մայիսյան ճակատամարտերի հերոսների կյանքով ու արյունով Հայաստանը փրկագնվեց մահվան ճիրաններից», - ասված է նախագահի ուղերձում:

«Այսօր մենք` որպես ազգ և պետություն, բավականաչափ ամուր ենք` իրականացնելու համար մի նոր հոգեբանական վերափոխում, կյանքի կոչելու նոր բանաձև` անհատի շահերն ու իրավունքները սրբազան են այնքան, որքան հավաքական-ազգային շահը: Համոզված եմ, որ իրականում չկա հակասություն, կա հասարակական որոշ շերտերի մեջ իրողությունների ոչ խորքային ընկալում միայն», - նշում է Սերժ Սարգսյանը իր ուղերձում: - «Այն, ինչ պատմական հանգամանքների բերումով չհասցրեց ու չկարողացավ անել մայիսի 28-ին վերածնված Հայաստանը, չնայած իր գործադրած անկեղծ և համառ ջանքերին, պետք է կարողանա անել սեպտեմբերի 21-ին վերածնված Հայաստանը: Ուժեղ բանակը լավ է, իսկ ուժեղ, ազատ և պաշտպանված քաղաքացիների բանակը` շատ ավելի լավ: Ազատ քաղաքացին ամենահուսալի պատվարն է թե՛ արտաքին թշնամու, թե՛ ներքին ապօրինությունների դեմ»:

«Մայիսի 28-ն այնպիսի իրադարձություն է, որ մեզ առիթ է տալիս վերաիմաստավորելու ոչ միայն այն, ինչ կատարվել է 93 տարի առաջ, այլեւ հատկապես այն, ինչ կատարվում է այսօր: Անցյալի նշանակալի իրադարձությունների թե՛ դրական, թե՛ բացասական փորձը ուսանելի է», - ասված է նախագահի ուղերձում:

Հանրապետության տոնի առիթով Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի շնորհավորական խոսքում, որը տրամադրել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, մասնավորապես, ասված է. - «Հարյուրամյակների ընդմիջումից հետո, կոտորածներ ու ցեղասպանություն կրած հայ ժողովուրդը հերոսական մաքառումով, իր հարուցյալ կյանքի հավատով 1918 թվականին վերստին կերտեց հայոց պետականությունը: Անկախացյալ հայրենի հողի վրա դարերի ոգորումից հետո կրկին ծածանվեց մեր պետականության դրոշը: Այսօր, գոհություն Աստծո, մեր Հայրենիքի ազատ ու խաղաղ եզերքներում մեր ժողովուրդը ջանքեր է բերում կյանքի կոչելու իր հույսերն ու ձեռքբերումները` կառուցելու շեն ու բարօր երկիր և վերածնված Հայրենիքի շուրջ համախմբված պահպանելու, զորացնելու և պայծառացնելու իր աշխարհասփյուռ ազգային կյանքը»:



Հանրապետության տոնը` Սարդարապատի հուշահամալիրում

Շաբաթ օրը Հայաստանի նախագահը այցելեց Սարդարապատի հուշահամալիր` օրենսդիր ու գործադիր մարմինների ղեկավարների ու ներկայացուցիչների, ինչպես նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղեկցությամբ: Սարդարապատում էր նաև Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը` Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդի ուղեկցությամբ:

Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ դրեց Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, այնուհետև ներկա գտնվեց Հանրապետության տոնի կապակցությամբ հուշահամալիրում կազմակերպված ժողովրդական տոնախմբությանը և համերգին:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս հյուրերին դիմավորեցին երգ ու պարով և առատ սեղաններով:

Կոալիցիայի ներկայացուցիչները` համաներման և արտահերթ ընտրությունների պահանջի մասին:

Քանի որ նախօրեին ուժի մեջ մտավ համաներման որոշումը, «Ազատություն» ռադիոկայանը Սարդարապատ այցելած Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանից հետաքրքրվեց, թե ինչ կփոխի համաներումը ներքաղաքական կյանքում:

«Իշխանությունը անում է այն, ինչ գտնում է անհրաժեշտ տվյալ պահին, որպեսզի հասարակության մեջ լինի հանդուրժողականության, բարի մթնոլորտ, ինչը ինքը կատարել է: Ինչպես են գնահատում դա` իհարկե, շատերի դուրը սա չի գալիս, իհարկե, ովքեր ուզում են, իրենց առաջնորդի լեզվով ասած` «քիք-բոքսինգ խաղալ», նրանց դուրը չի գալիս, իհարկե, նրանք կպայքարեն, ձեռքերը կթափահարեն` հին կովկասյան սովորույթ է, նորմալ վերաբերվեք», - ասաց Նիկոյանը:

Իսկ հարցին, թե ինչպես է վերաբերվում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի` արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջին, Ազգային ժողովի փոխնախագահը պատասխանեց. - «Ընդդիմությունը իրավունք ունի, դա իր գործն է` պահանջելու արտահերթ ընտրություն: Ընդ որում, դուք հիշեք, արտահերթ ընտրություն պառլամենտական ինքը պահանջելու է մինչեւ եկող մայիս: Դա արդեն զավեշտի դաշտից է: Ամեն դեպքում, դա իրենց գործն է` թող պահանջեն, պայքարեն, դա իրենց խնդիրն է: Իշխանությունը կատարում է իր խնդիրը, եւ, կարծում եմ, արդյունավետ քայլեր է կատարում»:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու` ընդդիմության պահանջի վերաբերյալ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց. - «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների կարիք ընդհանրապես չկա, և որևէ հիմք չկա մեր երկրում արտահերթ ընտրությունների: Եվ բացի այդ, հաշվված ամիսներ են մնացել նոր ընտրություններին: Ես կարծում եմ, որ ընդդիմությունը ավելի շատ պետք է լավ պատրաստվի այդ ընտրություններին, քան թե պահանջի նոր ընտրություններ»:

Երկրում հայտարարված համաներման մասին «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավարը ասաց. - «Համաներումը շատ կարևոր նշանակություն ունեցող` իր դրական հետևանքներով, երևույթ էր, որ տեղի ունեցավ, նաև, ամենակարեւորը` ներքաղաքական իրավիճակի թուլացում բերեց լարվածության, և շատ մեր քաղաքացիներ, որոնք տարբեր առիթներով բանտարկված էին, ինչու չէ` նաեւ մարտյան դեպքերի հետ կապված, նրանք ազատ արձակվեցին: Եվ երկրորդ կարևոր շեշտադրումը համարում եմ սոցիալական, որովհետև բազմաթիվ բանտարկյալներ, որոնք տարբեր առիթների պատճառներով, մանր-մունր խնդիրների, տնտեսական պատճառաբանությամբ դատապարտված էին, նրանք ազատ են արձակվում: Եվ ի վերջո, մեր հայրենակիցներից մոտ հազար տղամարդիկ, ինչու չէ` նաև կան նրանց մեջ կանայք, վերադառնում են ընտանիք, աշխատուժ է, և այդքան ընտանիքներ ուրախանում են: Սա շատ կարևոր խնդիր է»:


Ոստիկանությունը աչալուրջ կլինի

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հարցին` հնարավո՞ր է արդյոք, որ համաներման արդյունքում հանցագործությունների աճ գրանցվի, արձագանքեց. - «Կարծում եմ, որոշակի սրում տեղի կունենա` ամեն անգամ համաներումից հետո այս պրոցեսը ընթացել է, բայց մենք հանել ենք ամբողջ կազմը, ցանկը, բոլորը կլինեն հսկողության տակ հիմնականում, շատ կարճ ժամանակ անց` ընդամենը մեկ-երկու ամսվա ժամանակահատվածում, կարծում եմ, այս խնդիրը կլուծվի»:

«Երկրի ղեկավարությունը քաղաքական կամք դրսևորեց, հանդուրժողական վերաբերմունք` բաց թողեց: Եթե սա ճիշտ չի գնահատվի, ապա ոստիկանությունը իր գործը հստակ գիտի, և անպայման նրանք կվերադառնան նախկին տեղերը, եթե շարունակեն իրենց հին գործելաոճը: Եթե ուղղվեն, բնականաբար` մեր քաղաքացիներն են, սիրով կընդունենք, թող աշխատեն, ապրեն», - հավելեց ոստիկանապետը:
/Հովհաննես Շողիկյան/



azatutyun.am

0 Response to 'Հայաստանը նշում է Հանրապետության տոնը (տեսանյութ)'

Publicar un comentario

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն