Մայիսի 16-ին Իսպանիայում Հայաստանի դեսպանատանն անցկացվեց գովազդ-շնորհանդես իսպանական տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների համար, որի նպատակն էր Հայաստանը որպես նոր, դեռ լիովին չբացահայտված տուրիստական վայր ներկայացնելը և իսպանացի զբոսաշրջիկների համար կանոնավոր այցելավայր դարձնելը:
Հանդեսին ներկա էին նաև Հայաստան այցելել ցանկացող շուրջ 50 անհատական զբոսաշրջության երկրպագուներ, որոնց միջավայրում իսպանական «Tailored design travelling» էլիտար անհատական տուրեր կազմակերպող գործակալությունը տարածել էր Հայաստանի դեսպանության կողմից տրամադրված պատմաճարտարապետական կոթողների և բնությանը վերաբերող ճանաչողական նյութեր:
Միջոցառմանը ներածական խոսքով հանդես եկավ Իսպանիայում Հայաստանի գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը: Այնուհետեւ իսպանացի հայագետ, գիտությունների դոկտոր Ֆերնանդո Լաբադը, հեռուստաէկրանին ցուցադրելով «Հայաստանի հրաշալիքները» խորագրով լուսանկարների տեսաշարը, խոսեց Հայաստանի հինավուրց պատմության, մշակույթի, եկեղեցու, լեզվի, այբուբենի, ազգային ավանդույթների մասին:
Ըստ տուրիստական գործակալների հավաստումների` վերջին մի քանի ամսում Հայաստան այցելած և այցելել ցանկացող իսպանացի զբոսաշրջիկների թիվը կտրուկ աճել է:
hayernaysor




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Իսպանացիները սկսել են ավելի շատ այցելել Հայաստան'
Publicar un comentario