300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթը հանրահավաքում ոչ միանշանակ ընդունվեց հանրահավաքին մասնակցող ժողովրդի և նույնիսկ նրա թիմի որոշ անդամների կողմից:

Մինչ Տեր-Պետրոսյանը շարունակում է «քաղաքական շախմատ» խաղալ, ընդդիմության շարքերում շփոթություն է նկատվում
Ապրիլի 28-ի հանրահավաքին Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե իրենց երեք պահանջներից երկուսը` Ազատության հրապարակի տրամադրումը հանրահավաքների համար և մարտի 1-ի դեպքերի բացահայտման պաշտոնական հավաստիացումը, կատարված են, իսկ երրորդ պահանջի կատարումը` քաղբանտարկյալների ազատ արձակումը, միայն ժամանակային առումով է խախտված, հետևաբար իշխանությունների հետ երկխոսության դուռը «առնվազն կիսաբաց է»: Տեր-Պետրոսյանի այս հայտարարությունը, կարելի է ասել, շփոթության մեջ գցեց այն զանգվածին, որ հանրահավաքների է գալիս շուտափույթ իշխանափոխության և ոչ թե իշխանությունների հետ շախմատ խաղալու ակնկալիքով:

Շատերը, ովքեր համաձայն չէին ընդդիմության առաջնորդի այն առաջարկին, թե երեք տարի սպասել են, մի ամիս էլ կհամբերեն, չմասնակցեցին հանրահավաքից հետո տեղի ունեցած երթին, տուն գնացին, իսկ հրապարակում մնացած մի քանի հարյուր հոգին ուզում էին հենց այնտեղ նստացույց անել: Սակայն երթից վերադարձած ՀԱԿ-ի առաջնորդներին հաջողվեց երկար բացատրություններից հետո նրանց հետ պահել այդ քայլից:

«Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում հեգնել է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունը, թե Հայաստանում «թավշյա հեղափոխություն է սկսվել»:

«Եթե դա է հեղափոխությունը, ապա կամ ես ինչ-որ բան չեմ հասկանում հեղափոխությունից, կամ մարդիկ, ովքեր դա հայտարարում են, գիտեն ավելին, քան ես գիտեմ, և մենք տարբեր կերպ ենք տեսնում այս աշխարհը»,- ասել է Խզմալյանը:

Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, մասնավորապես ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը», թեև ասում են, որ ողջունում են ՀԱԿ-ի և իշխանության միջև սկսված երկխոսությունը, սակայն կասկած են հայտնում, որ դա ի վերջո կհանգեցնի ժողովրդի համար օգտակար հետևանքների: Օրինակ` ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը չի բացառել, որ երկխոսութան արդյունքում տեղի ունենա ինչ-որ ազդեցությունների և նույնիսկ սեփականության վերաբաշխում, բայց դա «ժողովրդի համար էական փոփոխություն չառաջացնի»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը ևս հայտարարել է, թե ողջունում է երկխոսությունը:

«Բայց ինձ համար անհասկանալի և ոչ ընկալելի է այն, որ քաղաքական ուժը, որը նշաձողեր է դրել, որը սկզբունքորեն դեմ է եղել որևէ երկխոսության, որն ահաբեկել է այլ ուժերի… Խանդի զգացողություն բացարձակ չունենք այս կապակցությամբ, ընդհակառակը՝ ողջունում եմ, որ դաշտը հստակեցվեց։ Փոխվեց այն, որ արմատապես փոխվեց ՀԱԿ-ի դիրքորոշումն իշխանության նկատմամբ»,- ասել է Հակոբյանը:

Երեկ հետաքրքիր զարգացում նկատվեց նաև իշխանական ճամբարում: Կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարեց, որ նպատակ ունի խորհրդարանական ընտրություններին մասնակցել առանձին ցուցակով: Մամուլում ԲՀԿ-ի դեմ սկսված արշավի մասին իր հայտարությունում ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ասում է. «Խիստ ուշագրավ է, որ արշավը ԲՀԿ-ի դեմ սկսվեց հենց այս օրերին, երբ բոլորը, «մոռանալով» նախկին ամենալրջագույն մեղադրանքներն ու վիրավորանքները` հրապարակային երկխոսության գործընթաց են սկսել»:

Հանրահավաքի վերաբերյալ մեկնաբանություններով լի են, բնականաբար, և´ մամուլը, և´ վերջին շրջանում քաղաքական և այլ բանավեճերի հարթակ դարձած «Ֆեյսբուքը»:

«Երկիր» օրաթերթը հանրահավաքի որոշ մասնակցիների նստացույց անելու ցանկությունը մեկնաբանել է որպես ՀԱԿ-ի և ցուցարարների միջև «ջրբաժան»:

«Այդ ինքնագլուխ քայլն ակնհայտորեն չէր համապատասխանում ՀԱԿ առաջնորդների ծրագրերին և կուլիսային համաձայնություններին»,- գրում է «Երկիրը»:

Իսկ «Հայկական ժամանակը» նստացույցի պահանջը այսպես է մեկնաբանում. «Դա նշանակում է մի բան, որ Սերժ Սարգսյանը պետք է լավ գիտակցի, թե ինչ ժողովրդի հետ գործ ունի, և եթե երեկ ՀԱԿ-ի ղեկավարությունը ռազմավարական նկատառումներից ելնելով` համոզեց մարդկանց լքել հրապարակը, ապա ցանկացած օր կարելի է անել ուղիղ հակառակը, դրա համար անհրաժեշտ կլինի ընդամենը կես խոսք»:

«Առավոտն» էլ արձանագրում է, որ հանրահավաքում ամենահեղափոխական ելույթն ունեցավ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով հայտարարել էր, թե «միակ ձևը իշխանափոխությունն է»:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նույնպես ակտիվ քննարկում են այս խնդիրը: Շատերը հեգնում են «կառավարություն-ընդդիմություն» երկխոսությունը` ասելով, որ «եթե այսպես շարունակվի, ապա հաջորդ հանրահավաքում Սերժը (Սարգսյանը) ելույթ կունենա», «Լևոն Տեր-Սարգսյան», «Շախմատիստներ բոլոր երկրների, միացե'ք» և այլն...



armenianow

0 Response to 'Մինչ Տեր-Պետրոսյանը շարունակում է «քաղաքական շախմատ» խաղալ, ընդդիմության շարքերում շփոթություն է նկատվում'

Publicar un comentario

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն