Դանիայի ֆինանսների նախարար Կլաուս Հյորտ-Ֆրեդերիքսենը հայտարարել է, որ կառավարությունը որոշում է կայացրել վերականգնելու սահմանային ու մաքսային վերահսկողությունը Գերմանիայի ու Շվեդիայի նկատմամբ: Նախարարի պնդմամբ` նման որոշման պատճառ է հանդիսանում այլ երկրներից ժամանող անձանց կողմից իրականացվող հանցագործությունների կտրուկ աճը:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, խնդրի լուծման համար Դանիայի իշխանությունները տրամադրել են մոտ 52 միլիոն դոլար` սահմանին, ինչպես նաև օդակայաններում ու նավահանգիստներում ժամանակակից սարքավորումներ տեղադրելու համար: Հյորտ-Ֆրեդերիկսենը հայտարարել է նաև, որ ստուգումներն իրականացվելու են ընտրովի, ուստի Դանիայի իշխանությունների գործողությունները որևէ կերպ չեն հակասում Շենգենյան համաձայնագրին: Ստուգումները սկսվելու են երեք շաբաթից:
Ավելի վաղ Շենգենյան համաձայնագրի կողմ հանդիսացող մի շարք եվրոպական պետություններ ևս հայտարարել էին բաց սահմաններին վերաբերող համաձայնության սկզբունքները վերանայելու անհրաժեշտության մասին: Իշխանությունները նման անհրաժեշտությունը հիմնավորում են Հյուսիսային Աֆրիկայի երկրներից վերջին շրջանում աննախադեպ մարդկային հոսքով: Այդ աննախադեպ հոսքը հաջորդել է Թունիսում, Եգիպտոսում ու Լիբիայում տեղի ունեցած հայտնի իրադարձություններին:
Թերթ.am
0 Response to 'Եվրոպայում վերանայում են բաց սահմանների մասին համաձայնության սկզբունքները'
Publicar un comentario