300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։

«Փոփոխությունը, մեր կարծիքով, կունենա բավականին դրական դերակատարում. մարդիկ ավելի հեշտ կգրանցեն իրենց ամուսնությունները։ Այսօր բավականին մեծ քանակությամբ ընտանիքներ կան, որոնք որևէ կերպ չեն ձևակերպել իրենց հարաբերությունները, ինչը հետագայում բերում է որոշակի խնդիրների, ամուսնալուծությունն անհնար է դառնում, և գույքային իրավունքների պահպանությունը բարդանում է»,- նշեց փոխնախարարը՝ հույս հայտնելով, որ ամուսնությունների գրանցման նոր ընթացակարգի շնորհիվ կավելանա ՔԿԱԳ կենտրոններում գրանցվող ամուսնությունների թիվը։ Ըստ նրա՝ ամուսնությունները գրանցելու համար երկար ժամկետ սահմանելու անհրաժեշտությունը նախարարությունը չի տեսնում։ Ամուսնությունների գրանցման նոր ժամկետը, ըստ փոխնախարարի, դրական կազդի նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործընթացի վրա։

Փոխնախարարը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե ամուսնական զույգերի քանի տոկոսն է այսօր դժգոհ ՔԿԱԳ մարմինների աշխատանքից։ «Դժգոհությունները կախված են մի շարք պատճառներից։ Պատճառների մի զգալի ծավալ է կազմում այդ ՔԿԱԳ մարմինների գտնվելու վայրերի բարեկարգությունը։ Այսօր պետությունը չի կարող շատ արագ լուծել այդ հարցերը։ Քայլ առ քայլ փորձում ենք բարեկարգել ՔԿԱԳ մարմինների տարածքները»,- ասաց Արամ Օրբելյանը։
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը դեմ է օրենսդրական այս փոփոխությանը և տրամաբանական չի համարում ամուսնությունների գրանցման համար յոթօրյա ժամկետ սահմանելը։

«Երբ որ առաջին օրենքն էին ընդունում, էդ հարցը քննարկվել ա բազմիցս ժամկետների առումով։ Փաստորեն կարճաժամկետ էդ բանը թույլ ա տալիս շատ արագ առևանգել Հայաստանից հարսնացուներին և փեսացուներին։ Առաջ, եթե մեր հայրենակինցները գալիս էին Հայաստան ամուսնանալու, գալիս էին, ծանոթանում էին, ընտրում էին և ստիպված էին նորից մի ամիս հետո գալ և ձևակերպել ամուսնությունը։ Այսօր մի շաբաթվա ընթացքում հարցերը լուծվում են։ Անհատի համար դա լավ ա, աղջիկները գնում են, երջանիկ մայր կդառնան, երեխա կունենան, երկրի համար վատ ա, որովհետև դա կդառնա երկրի համար արտագաղթի ևս մի խողովակ։ Մեր մոտ ապահարզանների 10 տոկոսը բաժին է ընկնում մինչև մեկ տարի ամուսնացած զույգերին, քանի որ չեն հասցնում իրար հետ լավ ծանոթանալ, իմանալ դիմացինի պահանջները, իրանց կարողություններն ու պահանջները բավարարեն և այլն»,- ասաց սոցիոլոգը։

Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ Հայաստանի փեսացուները «ծերացել են» 5, հարսնացուները՝ 3-4 տարով։ Այսօր հայ փոսացուի միջին տարիքը 27 է, հարսնացուներինը՝ 24-25։ «Ծերացել են ու դրա պատճառները կան։ Հետևաբար, քանի որ ուշ են ամուսնանում, քիչ երեխա են ունենում, մեր հասարակությունը, ուրեմն, ծարանում ա»,- ահազանգեց սոցիոլոգը։ Ըստ նրա իրականացրած հետազոտությունների՝ Հայաստանում յուրաքանչյուր 10 ամուսնական զույգերից 2-ը դիմում են ապահարզան ստանալու համար։ Ամուսնալուծությունների մեծ մասը գրանցվում է մայրաքաղաք Երևանում։

«Յոթ օրը բավականին երկար ժամկետ է, որպեսզի մարդիկ կարողանան ևս մեկ անգամ մտածել՝ արդյոք ուզում են ամուսնանալ, թե՞ ոչ։ Խոսքը չի գնում անմիջապես կամ երկու ժամվա ընթացքում ամուսնության մասին։ Յոթ օրը բավականին երկար ժամկետ է, որպեսզի շատ արագ... երեկոյան գնացինք, լավ քեֆ արեցինք, ու պահի տակ ասեցի՝ արի գնանք ամուսնանանք, նա էլ ասեց՝ գնանք։ Յոթ օրում այդ էյֆորիայի պահը՝ մեկ վայրկյանը, մեկ օրը, մեկ ժամը անցնում է։ Եվ եթե մարդը 7 օր անընդհատ էյֆորիայի մեջ է, չի բացառվում, որ ինքը մինչև կյանքի վերջ կլինի էյֆորիայի մեջ, և իրար կսիրեն, ինչո՞ւ չհեշտացնել»,- Ադիբեկյանին պատասխանեց փոխնախարարը։



Թերթ.am

0 Response to 'Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ'

Publicar un comentario

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն