300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Արևմտյան Հայաստանում դեռ շարունակվում է հայերի թողած գանձերի փնտրտուքը
Թուրքիայի արևելյան հատվածում՝ հիմնականում Արևմտյան Հայաստանում, շարունակվում է «հայերի թաքցրած ոսկու» տենդը: Արկածախնդիրները շարունակում են հայերի հետ կապված բնակավայրերում փնտրել Ցեղասպանությունից առաջ հայերի պահած գանձերը: Նրանք առիթը բաց չեն թողնում իրենց պապերի երկիրն այցելության եկած հայերից հետաքրքվել թաքցրած ոսկիների մասին՝ տարբեր «խոստումնալից» առաջարկներ անելով:

Վան այցելած հայ և թուրք լրագրողների խմբի մեջ ընդգրկված NEWS.am-ի թղթակցին ևս «գանձ որոնողները» տարբեր առաջարկություններ արեցին: Վանում նրանց մեծ մասն առաջարկում էր ասել դրանց տեղը՝ խոստանալով գտնվածի կեսը: Իսկ ամենազավեշտալի առաջարկն արեց Վանի սննդամթերքի փոքրիկ խանութի տեր Ալին, ով իմանալով, որ իր հետ զրուցող NEWS.am-ի թղթակիցը հայ է, սկսեց գովել հայերին, քննադատել երիտթուրքերին, ովքեր կազմակերպեցին հայերի կոտորածը: Այն հարցին, թե Ալին հա՞յ է, վերջինս պատասխանեց. «Հայ չեմ, բայց հայերին սիրում եմ: Ցավում եմ, որ նրանց հետ նման դժբախտություն պատահեց: Բայց նրանք այս կողմերում շատ ոսկիներ են պահել, որոնք անիմաստ կորչելու են: Ինձ ասա դրանց տեղը. քեզ նույնպես բաժին կհանեմ»:

Երբ Ալին առաջարկում էր ոսկիների հետ կապված «գործարքը», խանութ մտած այցելուներից մեկը՝ Բենգին, պնդեց, թե հարամ է ուրիշի դժբախտության վրա հարստանալ, քանի որ նրանք կոտորվել են և փրկվելու համար ստիպված թողել են իրենց ունեցվածքն ու հեռացել: Նա պատմեց, որ տարիներ առաջ Վանա լճի կողքին գտնվող Արճեշի գյուղերից մեկում մի երիտասարդ վարորդ պատահաբար ոսկիներ էր հայտնաբերել, սակայն այդ գյուղի բնակիչներից մեկը զենքի սպառնալիքով խլել էր ոսկիները:

«Գտած ոսկին խլած անձնավորւթյան ընտանիքում դժբախտությունների շարանի պատճառ էր դարձել: Գյուղացին, հասկանալով, որ դժբախտության պատճառը խլած ոսկին է, գալիս է Վան, վարորդից ներողություն խնդրում եւ դրա դիմաց գումար առաջարկում: Բայց վարորդը վիրավորված էր և մերժում է այդ առաջարկը: Դրանից շատ չանցած` ոսկին խլած անձնավորության ամբողջ ընտանիքի անդամները տարբեր պատճառներով մահացան»,-պատմել է Բենգին:
Վանում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցներում միայն մեկ հոգի է պնդել, որ Վանի Բաշքալեի շրջանում տարիբեր առաջ սփյուռքահայեր են եկել և թուրքերի ուղեկցությամբ գտել մի քանի կիլոգրամի հասնող ոսկի:



hayernaysor

0 Response to 'Արևմտյան Հայաստանում դեռ շարունակվում է հայերի թողած գանձերի փնտրտուքը'

Publicar un comentario

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն