300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Amnesty International-ը Հայաստանի մասին. մարդու իրավունքները խախտողներն անպատիժ են մնում
Հայաստանի մասին Amnesty International-ի վերջին զեկույցի համաձայն` մարդու իրավունքները խախտողներն անպատիժ են մնում, կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությունը դեռևս չի համապատասխանում միջազգային չափանիշներին և զինվորական ծառայության ոչ մի իրական քաղաքացիական այլընտրանք չի ներկայացվել Հայաստանում:

2010 թ. Հայաստանում մարդու իրավունքների վիճակին նվիրված մայիսի 13-ին հրապարակված զեկույցը ներկայացնում է հարավկովկասյան հանրապետությունում տեղի ունեցած խախտումների տարբեր դեպքերի մանրամասներ:

Զեկույցում նշված է 2010 թ. ապրիլին Վահան Խալաֆյանի վիճահարույց մահվան գործի մասին: Սեպտեմբերին Հայաստան կատարած այցի ընթացքում քրեակատարողական հիմնարկներում կամայականությունների դեմ պայքարի հարցով ՄԱԿ-ի աշխատանքային խումբը մտահոգություն է հայտնել «խոստովանություններ կորզելու» նպատակով «ձերբակալվածների և կալանավորների նկատմամբ բռնություններ գործադրելու» փաստերի կապակցությամբ:

«Անպատժելիություն» կատեգորիայում զեկույցը փաստում է, որ «2010 թ. վերջի դրությամբ այդպես էլ անկախ քննություն չի իրականացվել 2008 թ. հետընտրական հասարակական բողոքների մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու հարցով։ Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել 10 մահվան գործերով…»:

«Խոսքի ազատություն» կատեգորիայում Amnesty International-ը անդրադարձել է «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործին` նշելով, որ բանտարկյալը, ըստ հաղորդումների, քրեակատարողական հիմնարկում հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից:

«Բռնություն կանանց և աղջիկների նկատմամբ» հատվածում ասվում է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ 2010 թ. մարտին ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը կոչված է պայքարելու գենդերային բռնության դեմ:
«Սակայն ոչ մի առաջընթաց չի գրանցվել կառավարության կողմից կանանց դեմ բռնության և կացարաններ ստեղծելու մասին հատուկ օրենք կիրառելու ուղղությամբ…»:

Զեկույցում, մասնավորապես, նշվում է 20-ամյա Զարուհի Պետրոսյանի գործը, որը ներկայացված է որպես ընտանեկան բռնության զոհ: Հոկտեմբերին ամուսնու և սկեսրոջ կողմից կինը ծեծի է ենթարկվել և մահացել:

«Ըստ քրոջ` Զարուհի Պետրոսյանը երկու անգամ դիմել է ոստիկանություն` հաղորդելով իր նկատմամբ կիրառված բռնությունների մասին և օգնություն խնդրելու, սակայն, ինչպես հաղորդում են, ոստիկանությունը գործը կարճել է` որպես «անկարևոր» և «ոչ տեղին»: Հանրային լայն արձագանք ստանալուց հետո իշխանությունները ձերբակալել են նրա ամուսնուն և մեղադրել նրան միտումնավոր մարմնական ծանր վնասվածք հասցնելու մեջ»:

«Խղճի բանտարկյալներ» կատեգորիայում նշվում է, որ Հայաստանում 2010 թ. վերջին ազատազրկված է զինծառայությունից հրաժարված 73 տղամարդ:

«Այլընտրանքային ծառայությունը մնում է ռազմական ոստիկանության վերահսկողության տակ: Նոյեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Վերին պալատը քննել է եհովայի վկա Վահան Բայադյանի հաղորդումն ընդդեմ դատարանի 2009 թ. դատավճռի, ըստ որի խղճի և կրոնի նրա ազատությունը չէին խախտվել, երբ նրան դատապարտել էին 2002 թ. զինծառայությունից խուսափելու համար: 2009 թ. դատարանը որոշել էր, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիան չի երաշխավորում խղճի ազատության իրավունքի հիման վրա զինծառայությունից ազատվելը: Սույն որոշման հետ չհամաձայնած դատավորը կարծիք է հայտնել, որ դատավորների մեծ մասի որոշումը չի արտացոլել, որ խղճի ազատության իրավունքի հիման վրա զինծառայությունից ազատվելը գրեթե համընդհանուր ընդունված է` որպես մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքների հիմնարար սկզբունք»:




armenianow

0 Response to 'Amnesty International-ը Հայաստանի մասին. մարդու իրավունքները խախտողներն անպատիժ են մնում'

Publicar un comentario

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն