40 մարդ, այդ թվում՝ Մարինա դի Ջոյոզա Իոնիկա փոքր քաղաքի քաղաքապետը ձերբակալվել են Կալաբրիայում՝ «Նդրանղետա» խմբավորման հետ կապեր ունենալու համար։ Ենթադրվում է, որ քաղաքապետ Ռոկո Ֆերմինան քաղաքային տենդերներն այնպիսի ընկերությունների է «նվիրել», որոնք վերահսկվում են մաֆիայի կողմից։
Եվս 40 մարդ ձերբակալվել է Նեապոլում. նրանց թվում են տարածքային կառավարման մարմինների ընտրությունների երկու թեկնածուներ, որոնք Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Ազատության ժողովուրդ» կուսակցության անդամներ են։
Հաղորդվում է, որ նրանց անդամակցությունը կուսակցությանն անմիջապես դադարեցվել է։ Նեապոլում ձերբակալվածները մեղադրվում են «Կամորա» մաֆիայի հետ կապեր ունենալու մեջ։
Ավելի վաղ՝ ապրիլի 23–ին, հայտնի դարձավ, որ ձերբակալվել է իտալական «Սակրա կորոնա յունիտա» մաֆիոզ խմբավորման առաջնորդ Ֆրանչեսկո Կամպանան։
Թերթ.am
0 Response to 'Իտալիայում մաֆիայի հետ կապեր ունենալու կասկածանքով 80 մարդ է ձերբակալվել'
Publicar un comentario