Անկախ տնտեսագետները, սակայն, կարծում են, որ Ստամբուլի քաղաքային իշխանության ղեկավարը առնվազն երկու անգամ նվազեցրել է ջրանցքի կառուցման գինը:
Չորեքշաբթի օրը դիմելով Ստամբուլում կազմակերպված տնտեսական համաժողովի մասնակիցներին` Էրդողանը պնդել է, թե ջրանցքի կառուցումը լիովին փոխելու է քաղաքի աշխարհագրությունը:
«Բազմաթիվ քաղաքներ կան, որ գտնվում են գետերի ափերին: Ստամբուլն աշխարհի միակ քաղաքն է, որով ոչ թե գետ է հոսում, այլ` ծով: Շուտով Ստամբուլով ոչ թե մեկ, այլ երկու ծով է հոսելու», - հայտարարել է թուրքական կառավարության ղեկավարը` վստահեցնելով, թե մեծ է լինելու Ստամբուլի ջրանցքի կառուցման տնտեսական էֆեկտը:
«Սա գիտական, էներգետիկ, քաղաքաշինական ծրագիր է, որը կնպաստի նաև բնապահպանական խնդիրների լուծմանն ու գործազրկության հաղթահարմանը: Այս նախագծի շնորհիվ մենք կկարողանանք պահպանել Ստամբուլի և մերձակայքի բնությունը, կբարելավենք բնապահպանական վիճակը քաղաքի ներսում», - ասել է Էրդողանը:
Ինչ վերաբերում է նախագծվող ջրանցքի տեխնիկական չափանիշներին, ապա դրանք ևս բավական տպավորիչ են: Ջրանցքն անցնելու է Ստամբուլի եվրոպական հատվածով, ունենալու է 50 կիլոմետր երկարություն, 25 մետր խորություն և 150 մետր լայնություն:
Bloomberg գործակալության մասնագետների կարծիքով` ջրանցքը, նախ և առաջ, սպասարկելու է ռուսական նավթը դեպի Եվրոպա տեղափոխող տանկերները: Այսօր Բոսֆորով օրական 3 միլիոն բարել նավթ է տեղափոխվում:
Տնտեսագետները համոզված են, որ Ստամբուլի ջրանցքի կառուցման դեպքում այդ ցուցանիշը կաճի, քանի որ ջրային ադ ուղուց հնարավորություն կստանան օգտվել նաև ամենամեծ տանկերները` մոտ 300 հազար տոննա տարողունակությամբ:
azatutyun.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Ստամբուլի ջրանցքը` 21-րդ դարի խոշորագույն տրանսպորտային նախագիծ'
Publicar un comentario