«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը առաջին խաղակեսին գրավեց Պեդրո Ռոդրիգեսը, երկրորդ խաղակեսին՝ Լիոնել Մեսսին և Դավիդ Վիլյան, իսկ «Բարսելոնայի» դարպասը՝ Ուեյն Ռունին՝ առաջին խաղակեսին:
«Բարսելոնայի» հարձակվող Ռոդրիգեսը, հանդիպման 27-րդ րոպեին գրավելով անգլիական ակումբի դարպասը, դարձավ եվրագավաթների շրջանակում կատալոնական ակումբի խփած 900-րդ գոլի հեղինակը(դա նաև ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» խփած 150-րդ գնդակն էր):
Մեսսիի խփած գնդակը դարձավ նրա 18-րդ գոլը՝ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլերի շրջանակում, և նա այդ ցուցանիշով հավասարվեց ուկրաինացի Անդրեյ Շևչենկոյին և իսպանացի Ռաուլին:
«Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի դարպասապահ Էդվին վան դեր Սարը դարձավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղերին մասնակցած ամենատարեց ֆուտբոլիստը. ներկա պահին փորձառու դարպասապահը 40 տարեկան և 211 օրական է:
Իսկ անգլիական ակումբի հարձակվող Ուեյն Ռունին, գրավելով «Բարսելոնայի» դարպասը, Չեմպիոնների լիգայում խփած գնդակների քանակով հավասարվեց իր ակումբակից Պոլ Սքոուլզին. իրենց խփած 24-ական գնդակներով, Ռունին եւ Սքոուլզը համարվում են Չեմպիոնների լիգայի շրջանակում լավագույն անգլիացի ռմբարկուները:
Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Լիոնել Մեսսին իր խփած 12 գնդակներով դարձավ Չեմպիոնների լիգայի 2010-11թթ. խաղարկության լավագույն ռմբարկուն:
Թերթ.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to '«Բարսելոնան» 20 տարվա ընթացքում 4-րդ անգամ դարձավ Եվրոպայի Չեմպիոնների լիգայի գավաթակիր'
Publicar un comentario