Լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում Բուզեկն ասել է, որ Երևանում հանդիպել է ՀՀ նախագահի և Ազգային ժողովի խոսնակի հետ, որոնք հավաստիացրել են, որ հետաքննվում են հանգամանքները հետընտրական այն բախումների, որոնց զոհ գնաց տասը մարդ, այդ թվում` ութ քաղաքացիական անձինք:
Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմության` քրեակատարողական հիմնարկներում գտնվող մի քանի անդամների ազատ արձակումը «խոստումնալից որոշում էր»:
Ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի` չորեքշաբթի Բուզեկի հետ հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը շեշտել է, որ Հայաստանի հարաբերությունները Եվրամիության հետ վերջին տարիներին վերընթաց զարգանում են, և համագործակցության ոլորտները ներառում են «նաև Հայաստանի ներքին բարեփոխումները, որոնք ուղղված են մարդկանց բարեկեցության ապահովմանը»:
Մինչ այդ Երևանում պաշտոնյաները չեն բացառում, որ դեռևս անազատության մեջ գտնվող մի քանի ընդդիմադիրներ, որոնց թվում` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը և նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը, որոնց նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել 2008 թվականի հետընտրական բախումներում ունեցած դերակատարության առնչությամբ, կարող են մայիսի 28-ի (Հայաստանի առաջին հանրապետության օրը) համաներմամբ ազատ արձակվել առաջիկա շաբաթներին:
Դա համահունչ կլինի իշխանության վերջին քայլերին` բավարարելու ընդդիմության առաջադրած մի քանի պահանջները` որպես քաղաքական երկխոսության պայման:
Ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ իր աջակիցների` մինչև մայիսի 31-ն ազատ արձակելը իշխանությունների հետ նման երկխոսության մեկնարկի նախադրյալներ կստեղծի:
armenianow




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։










0 Response to 'Եվրոպական խորհրդարանի նախագահն ասել է` մարտի 1-2 դեպքերը «բաց վերք են» Հայաստանի համար'
Publicar un comentario