300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

WikiLeaks. «Թուրքիան սարսափում է պատմությունից»

Publicado por losarmenios On 4/28/2011 10:01:00 p. m.
WikiLeaks. Թուրքիան սարսափում է պատմությունից
Ամերիկյան դիվանագիտական փաստաթղթերը գաղտնազերծող WikiLeaks տեղեկատվական կայքը վերջերս տեղադրել է Թուրքիայի քաղաքականությանը վերաբերող երկու ուշագրավ հեռագիր:

Այս տարվա ապրիլի 24-ին WikiLeaks-ը հրապարակել է 2006 թվականի դեկտեմբերի 20-ին Անկարայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան կազմած փաստաթուղթը թուրք - ֆրանսիական հարաբերություններում հայկական գործոնի մասին:

Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Իլքեր Բաշբուղը 2006-ի նոյեմբերի 15-ին հայտարարել է, թե պաշտոնական Անկարան դադարեցնում է ռազմական համագործակցությունը Փարիզի հետ, քանի որ Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է օրենք Հայոց ցեղասպանության հերքումը քրեորեն դատապարտելի համարելու մասին:

2011-ի ապրիլի 7-ին կայքէջում հայտնվել է 2004 թվականի դեկտեմբերի 22-ին ԱՄՆ-ի դեսպանատան կազմած հեռագիրը, որի վերնագիրն է «Պարանոյա»` «Խելացնորություն»:

Ըստ այդ փաստաթղթի` «Թուրքիայի պետությունը սարսափում է պատմությունից, ինչն արտահայտում են հայկական անջատողականության դեմ պայքարելու մասին Անկարայից թուրքական ժանդարմերիային հասցեագրված հրամանները»:

Ժանդարմերիայի կազմում մի աղբյուր դեսպանատան աշխատակցին փոխանցել է, թե ժանդարմները երկար ժամանակ շփոթության մեջ են եղել, չեն հասկացել այդ հրամանների հրատապությունը և կարեւորությունը, քանի որ տառացիորեն մի քանի տասնյակ հայ է մնացել երկրի հարավարևելյան շրջանում:

Փորձելով կատարել այդ հրամանները` ժանդարմներն ի վերջո հասկացել են, թե ինչն է մտահոգել Անկարային։ Խոսքը մանրամասն կազմվող nufus kutugu-ի` բնակչության ցուցիչի մասին է:

Ի շարս այլ տվյալների, այդ վիճակագրությունը տեղեկություններ է պարունակում նաև այն մասին, թե հարավային և հարավարեւելյան որոշ շրջաններում քաղաքացիներից քանիսը կարող են ունենալ հայկական արմատներ, որոնք հայերի զանգվածային սպանդի և տեղահանման ընթացքում ստիպողաբար կամ կամավոր եղանակով կարող էին թաքցվել:

Հայկական արմատները, պարզվում է, բավական տարածված են։ Օրինակ, ժանդարմները մի գյուղում նույնիսկ հանդիպել են ծագումով հայ մի իմամի` մահմեդական սպասավորի:

Դեսպանատան ծառայողներին Անատոլիայի շրջաններ կատարած այցերի ընթացքում զարմացրել է երեք հանգամանք` 1915 թվականի իրադարձությունների մասին շարքային բնակիչների տեղակացված լինելու աստիճանը, այդ ամենի մասին պատմելու պատրաստակամությունը և ակնհայտ հայկական հատկանիշներով մարդկանց մեծ թիվը:

Դեսպանատան հեռագրում ասվում է, թե «բնակչության ցուցիչը օսմանյան շրջանից հասած համակարգ է, որը ինչ-որ իմաստով նման է քրիստոնեական երկրներում ծխական մատյաններին, որոնցում գրանցվել են կնունքները»:

Բայց, ըստ հեռագրի, այդ nufus kutugu-ներն ավելի մանրամասն են կազմվում։ Եվ դա վկայում է այն մասին, թե որքան են Թուրքիայում զգոն   և որքան են վախեցած քաղաքացիների շրջանում հնարավոր «օտար տարրերից»:




Աղբյուրը` azatutyun.am

0 Response to 'WikiLeaks. «Թուրքիան սարսափում է պատմությունից»'

Publicar un comentario

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն