«Մենք հանդիսավոր կերպով հիշատակում ենք 96 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի իրադարձությունները, որոնց հետևանքը եղավ 20-րդ դարի մեծագույն եղեռնագործություններից մեկը», - ասված է Օբամայի ուղերձում, որը տարածել է Սպիտակ տան մամուլի գրասենյակը: - «1915 թվականին մեկևկես միլիոն հայեր կոտորվեցին կամ մահվան երթ կատարեցին Օսմանյան կայսրության մայրամուտին: Ես մշտապես հայտարարել եմ 1915 թվականին կատարվածի վերաբերյալ իմ տեսակետը, և իմ տեսակետը այդ պատմության վերաբերյալ չի փոխվել»:
«Ես սատարում եմ Հայաստանում եւ Թուրքիայում անհատների կողմից ձեռնարկվող խիզախ քայլերը` նպաստելու իրենց ընդհանուր պատմությունը ճանաչող երկխոսությանը», - ասել է ԱՄՆ-ի նախագահը:
«Հիշատակելով Մեծ Եղեռնը և հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին` մենք նաև վերստին պարտավորվում ենք ապահովել, որպեսզի նման աղետալի իրադարձությունները երբեք չկրկնվեն: Դա արդի մի խնդիր է, որ հազարավոր ամերիկահայեր դարձրել են իրենց գործը: Հայ ժողովրդի ժառանգությունն է տոկունությունը, վճռականությունը և հաղթանակը նրանց նկատմամբ, ովքեր ցանկանում էին ոչնչացնել իրեն», - հայտարարել է Բարաք Օբաման:
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգներում մեծ ավանդ ունեն ամերիկահայերը, «որոնցից շատերը Մեծ Եղեռնից փրկվածների սերունդներն են». - «Հայկական ծագում ունեցող ամերիկացիները ուժեղացրել են մեր հասարակությունը և մեր համայնքները իրենց հարուստ մշակույթով և ավանդույթներով»:
«Այս ողբերգական պատմությանը դեմ հանդիման հայ ժողովրդի ցուցաբերած ոգին ոգեշնչում է բոլոր նրանց, ովքեր ձգտում են ավելի խաղաղ և արդար աշխարհի», - հայտարարել է Օբաման:
«Մեր սրտերը և աղոթքները հայերի հետ են ամենուր, երբ մենք հիշում ենք Մեծ Եղեռնի սարսափները, հարգում ենք տուժածների հիշատակը և մեր բարեկամությունն ու խորին հարգանքն են հավաստում առ Հայաստանի ժողովուրդը», - իր ուղերձը եզրափակել է Միացյալ Նահանգների նախագահը:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Ամերիկայի հայկական համագումարը հայտարարել է, որ բավարարված չէ Օբամայի ուղերձով, և այն «բաց թողնված հնարավորություն» է որակել: «Բառերը իրոք կարևոր են, և Սուրբ Զատիկին ու Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան նախորդող այսօրվա հայտարարությունը անցյալի բաց վերքերը բուժելուն նպաստելու բաց թողնված հնարավորություն է», - ասել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը արձանագրում է, որ «նախագահ Բարաք Օբաման կրկին դրժեց մարդկության դեմ այս հանցագործությունը պատշաճ կերպով դատապարտելու և հիշատակելու իր խոստումը»:
«Թուրքիայի սպառնալիքների առջև նախագահ Օբամայի ամոթալի կապիտուլյացիան, նրա մեղսակցությունը Թուրքիայի ուրացումներին և Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը նրա վարչակազմի ակտիվ հակազդեցությունը ճիշտ հակառակն են սկզբունքային և ազնիվ փոփոխությունների, որ նա խոստացել էր կատարել այդ ոճրագործությանը մեր երկրի արձագանքի հարցում», - հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը:
Ինչպես Սենատում աշխատանքի տարիներին, այնպես էլ 2008 թվականի նախագահական ընտրարշավի ժամանակ Բարաք Օբաման բազմիցս հանդես է եկել Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին և խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել ցեղասպանությունը:
Պաշտոնական Անկարան, իր հերթին, «խորը ափսոսանք» է հայտնել Օբամայի ուղերձի կապակցությամբ և այն որակել «միակողմանի»:
«Հայտարարությունը աղավաղում է պատմական փաստերը: Հետևաբար, մենք այն համարում ենք շատ խնդրահարույց և խորապես ափսոսում ենք այդ կապակցությամբ: Միակողմանի հայտարարությունները խոչընդոտում են ճշմարտության ըմբռնմանը», - ասված է կիրակի օրը Թուրքիայի արտգործնախարարության հրապարակած հայտարարությունում:
«Մենք կցանկանայինք, որպեսզի մեր բարեկամ և դաշնակից Միացյալ Նահանգների նախագահը հաղորդակից լիներ նաև Թուրքիայի ցավին և ուղերձ հրապարակեր նոր տեսանկյունից», - «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ` Օբամայի ուղերձի վերաբերյալ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
Ավելի վաղ` Բարաք Օբամայի ուղերձի հրապարակումից անմիջապես հետո, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը այն որակել էր «պատմության ոչ ճշգրիտ, թերի և միակողմանի քաղաքական բնութագրում»:
Աղբյուրը` Ազատություն ռադիոկայան




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Օբաման կրկին ասում է Meds Yeghern` խուսափելով ցեղասպանություն բառից'
Publicar un comentario