Ավստրալիաում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է Նոր Հարավային Ուելսի խորհրդարան, որտեղ հանդիպել է նահանգային և դաշնային խորհրդարանականներին:Խորհրդարանականներ Ջո Հոկիի, Փոլ Ֆլեչերի, Գլադիս Բերեջիկլյանի և Ջոնաթան Օ Դեայի հետ Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի կողմից կազմակերպված հանդիպումները ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հնարավորություն ընձեռեցին ներկայացնելու Հայոց Ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի անկախության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումները:
«Հայաստանի Հանրապետության կառավարության արտաքին քաղաքականության ամենակարևոր խնդիրներն են Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի` որպես անկախ պետության ճանաչման քարոզչությունը», - ասել է նախարար Հրանուշ Հակոբյանը: Ծավալվեցին լայն քննարկումներ` Հայոց Ցեղասպանության փաստի և աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդի վերաբերյալ:
Նախարարին ուղեկցող Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վարանդ Մկրտիչյանն ընդգծեց Ավստրալիայի խորհրդարանականների հետ նախարարի հանդիպումների կարևորությունը:
«Քննարկումների ընթացքում նախարարը և Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներն ընդգծեցին, որ Հայաստանի Հանրապետությունը և Ավստրալիայի հայկական համայնքը միակարծիք են Հայոց ցեղասպանության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի անկախության հարցերում: Նախարար Հ.Հակոբյանի խոսքերով այսօր նոր և ավելի խոր հնչեղություն ստացան Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի և Ավստրալիայի խորհրդարանականների կողմից հաճախ բարձրացված հարցերը», - ասել է Վարանդ Մկրտիչյանը:
Նախարար Հ.Հակոբյանին ընդունած խորհրդարանականները միշտ էլ համագործակցել են Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի հետ` հայկական համայնքին հուզող հարցերի շուրջ: Տարիներ շարունակ խորհրդարանական Ջ.Հոկին կողմ է եղել Դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, իսկ Փ.Ֆլեչերը և Ջ.Օ Դեան իրենց ելույթներում միշտ կողմ են եղել Լեռնային Ղարաբաղի անկախությանը: Վերջերս ընտրված տիկին Բերեջիկլյանը եղել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի վարչության անդամ:
Նախարար Հ.Հակոբյանի Ավստրալիա այցի նպատակն էր առավել խրախուսել Հայաստանի Հանրապետության և Ավստրալիայի հայկական համայնքի միջև հարաբերությունները: Այս շաբաթ տիկին Հ.Հակոբյանն այցելեց համայնքային կազմակերպություններ, այդ թվում` Վիլոուբիի Հայկական մշակութային կենտրոն և Ինգլսայդի Համազգայինի «Գօլստըն» վարժարան:
Հ.Հակոբյանը ներկա է գտնվել նաև համայնքի կողմից կազմակերպված բազմաթիվ հանդիպումների, այդ թվում նաև ավելի քան 500 մարդկանց մասնակցությամբ մարտի 29-ին Ավստրալիայի Հայկական կենտրոնում տեղի ունեցած շնորհանդեսին:




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։










0 Response to 'Ավստրալիայի խորհրդարանականների հետ հանդիպմանը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձրացրել է Հայոց Ցեղասպանության ճանաչման և Լեռանային Ղարաբաղի անկախության հարցերը'
Publicar un comentario