Ամերիկայի Հայկական համագումարի (ԱՀՀ) գործադիր տնօրեն Բրայան Արդունին Վաշինգտոնում հանդիպել է Կոնգրեսի արտաքին գործերի կոմիտեի անդամ Բրեդ Շերմանի հետ:
Զրյուցի ընթացքում քննարկվել են հիմնական քաղաքական հարցերը, կապված Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգության հետ՝ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների լույսի ներքո, Հայոց ցեղասպանության ճանաչումն ու Ցեղասպանության 96-ամյակին նվիրված միջոցառումները Կապիտոլիումի բլրին:
Կոնգրեսական Շերմանը հաստատել է իր աջակցությունը Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին և Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Նա նշել է նաև, որ ելույթ է ունեցել Կոնգրեսում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը: «Մենք ողջունում ենք կոնգրեսական Շերմանի դերը ԱՄՆ-ի ու Հայաստանի, ԱՄՆ-ի ու Լեռնային Ղարաբաղի միջև հարաբերությունների ամրապնդման գործում: ԱՀՀ-ն կոչ է անում բոլոր կոնգրեսականներին աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,-ասել է Արդունին:
Բրեդ Շերմանը Կոնգրես է ընտրվում արդեն 8-րդ անգամ Կալիֆորնիայի նահանգից: Նա ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի կոմիտեի անդամ է:
Աղբյուրը` hayernaysor
0 Response to 'ԱՀՀ-ն կոչ է անում ԱՄՆ բոլոր կոնգրեսականներին աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչմանը'
Publicar un comentario