Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, մոտ քսան տարի ուսումնասիրելով Կոմիտասի ձեռագրերը, գտել է խազերի վերծանության բանալին: Շնորհիվ այս վերծանությունների շատ երգեր են մշակվել, և բոլորովին վերջերս էլ Կոմիտասի 12 շարականների մշակումները արդեն Սաղմոսավանքում կատարել է Հայաստանի պետական կամերային երգչախմբի արական կազմը`Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Այդ ձայնագրությունները ձայնասկավառակի, հայերեն և անգլերեն փոքրիկ գրքույկի միջոցով շուտով կներկայացվեն հանրությանը:
«Նա 1900 թվականին գրեց, որ գտել է խազերի բանալին և պարզ դարձվածքները: 75 տարի` Խորհրդային Միության օրոք և նույնիսկ հետո էլ մինչեւ 2000 թվականը, համարում էին, որ կորած էին Կոմիտասի այդ աշխատությունները: Բայց կորած չէր, դրանք գտնվում էին Դիվանում (արխիվում)», - ասաց Արթուր Շահնազարյանը:
«Նարեկացի» արվեստի միության ղեկավար Նարեկ Հարությունյանի խոսքով` իրենք մեծ ջանքեր է գործադրում հանրությանը Կոմիտասի ժառանգությունը ներկայացնելու համար:
«Եթե Կոմիտասը մեր երաժշտական փրկիչն է, ինչո՞ւ, օրինակ, չունենք Կոմիտասի տուն-թանգարան: Ինչքանո՞վ են իր երգերը հնչում հայ տներում, ինչքանո՞վ ենք գուրգուրանքով, հարգանքով մոտենում այդ ամենին ու ինչպե՞ս ենք մատուցում», - հարցնում էր Նարեկ Հարությունյանը:
Շահնազարյանի խոսքով` ներկայիս «ժողովրդին պարտադրված» երաժշտության դեմ պայքարելու համար իրենք Կոմիտասի 5 պարզ երգերից բաղկացած ձայնասկավառակ են թողարկելու և անվճար բաժանելու են բոլորին: Նրա խոսքով` որպես դեղամիջոց հանդիսացող այդ ձայնասկավառակը հնարավոր կլինի ձեռք բերել դեղատներից:
«Անունը դրել ենք «Անտիվիրուս»` բոլոր տեսակի վիրուսների դեմ: Կոմիտասը ասում էր, որ «մեր ժողովուրդը քարոզ չի հասկանում, մեկ հասկացված ձայնը 1000 ճառ արժի», այսինքն մեկ երգով կարող եք տալ ժողովրդին այն ամենը, ինչ ուզում եք քարոզել», - ասաց Շահնազարյանը:
Աղբյուրը` azatutyun.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Կոմիտասագետը վերծանել է Կոմիտասի խազագրությունները'
Publicar un comentario