Քոփթաշը նշել է, որ Թուրքիայի լրագրողների միության և Ժամանակակից լրագրողների միության կազմած՝ Թուրքիայում սպանված լրագրողների ցուցակը թերի է և իր մեջ չի ներառում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում սպանված գրողներին ու լրագրողներին: Հենց այդ պատճառով էլ մինչև 2007 թվականը թուրքերը կարծում էին, թե Հրանտ Դինքից բացի, Թուրքիայում որևէ այլ հայ լրագրող չի սպանվել:
Ռագըփ Զարաքօլուն էլ «Թուրքիայի լրագրողների միությունից» պահանջել է սպանված հայ լրագրողների անունները ներառել համապատասխան ցանկում և նրանց համար տեղ հատկացնել Թուրքիայի մամուլի թանգարանում:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Ժամանակակից լրագրողների միությունն իր ինտերնետային կայքում Թուրքիայում սպանված լրագրողների ցանկում ներառել էր նաև 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված 9 հայ լրագրողների ու գրողների անունները: Դրանք են` Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Զարդարյանը, Երվանդ Սըրմաքեշխանլյանը, Արմեն Դորյանը, Լևոն Լարենցը (Կիրիշչյան), Հովհաննես Հարությունյանը:
Աղբյուրը` 1in.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Թուրքիայի լրագրողների միությունից պահանջվում է սպանված լրագրողների ցանկում ընդգրկել բոլոր սպանված հայ լրագրողներին'
Publicar un comentario