Չելենտանոն կարծում է, որ երկրի բոլոր քաղաքացիները` ուսանողները, կոմունիստները, ֆաշիստները, պետք է միահամուռ հանդես գան ընդդեմ կառավարության: «Արդեն պետք չէ լինել աջակողմյան կամ ձախակողմյան, որպեսզի հասկանանք, որ այնպիսի մարդն, ինչպիսին Բեռլուսկոնին է, չի կարող կառավարել ոչ միայն Իտալիան, այլ նաև ցանկացած այլ պետություն: Լավագույն դեպքում նա և իր խաբեբա ձայնակցողները կարող են հարմար լինել ինչ որ ցեղի համար, որտեղ բոլորը, հավաքված լինելով ցեղապետի շուրջ, հերթով սնվում են նրանց ստից», ասել է Չելենտանոն:
«Նա ցանկանում է Սահմանադրություն փոխել անեկդոտների միջոցով, որոնք արդեն ոչ մեկին ծիծաղելի չեն թվում: Նա հակամարտության մեջ է դատավորների հետ, որոնք ուզում են նրան դատեն: Մեղադրանքները նրա հասցեին արդեն դժվար է հաշվել: Միգուցե նա իրոք անմեղ է, սակայն մենք դա երբեք չենք իմանա, քանի որ նա չի ցանկանում ներկայանալ դատարան և իրեն հաշիվ չի տալիս, որ իր իսկ ընտրողներն սկսում են հարցնել, թե արդոք արդար է, որ իրենց ղեկավարում է խաբեբան», գրում է հայտնի երգիչը:
Ադրիանո Չելենտանոն կոչ է արել բոլորին միահամուռ գնալ հանրաքվեի և ոչ ասել կառավարության կողմից ներկայացված առաջարկներին: Հունիսի 12-ի հանրաքվեի ժամանակ ի թիվս այլ հարցերի նաև առաջարկվում է փոխել այն օրենքը, որը թույլ կտա Բեռլուսկոնիին, հղում կատարելով պետական գործերով զբաղված լինելու հանգամանքին, չներկայանալ դատարան, ինչն, ըստ նոր օրենքի, կհամարվի «հարգելի բացակայություն»:
Աղբյուրը` in.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Չելենտանոն կոչ է անում համախմբվել Բեռլուսկոնիի դեմ'
Publicar un comentario