Բրյուսելում հայերի կողմից կազմակերպված «Թուրքիայում հայ լինել» անունը կրող կոնֆերանսին մասնակցել և ելույթով հանդես է եկել հայտնի թուրք գրող Քեմալը Յալչընը:
Թուրքական Atilim-ի փոխանցմամբ` թուրք գրողն իր ելույթի սկզբում հայերենով, ասորերենով և թուրքերենով ողջունել է մասնակիցներին: Քեմալ Յալչընը պատմական անդրադարձ է կատարել` շեշտելով, որ եթե Ցեղասպանություն տեղի ունեցած չլիներ, այսօր Թուրքիայում կապրեր 15 մլն ոչ մահմեդական:
«Պատմությունը մարդկության դեմ իրականացված հանցանքները երբեք չի ներել: Մեր ապրած ցավերը թող մնայուն խաղաղության և արդարության հիմքը լինեն: Ես որպես թուրք գրող, հայերից և ասորիներից ներողություն եմ խնդրում: Ցանկանում եմ, որ Հայաստանի և Թուրքիայի սահմանին գտնվող Մետաքսի ճանապարհի կամուրջը (Անիի պատմական կամուրջը) վերանորոգվի և խորհրդանշի հայ և թուրք ժողովուրդների եղբայրությունը: Մի օր էլ այդ կամուրջի մոտ կհանդիպենք և գավաթ կբարձրացնենք»,-եզրափակել է իր խոսքը Քեմալ Յալչընը:
Նշենք, որ Գերմանիայում հաստատված թուրք գրողը հեղինակել է «Սարը գելին» վեպը, որի մեջ նկարագրել է Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի պատմությունը, ովքեր ստիպած են եղել իրենց քուրդ ներկայացնել:
Աղբյուրը` news.am
0 Response to 'Թուրք հայտնի գրողը Ցեղասպանության համար ներողություն է խնդրել հայերից'
Publicar un comentario