«Թուրքերը գոհ են իրենց ժողովրդավարությունից: Չնայած դրան` նրանք մշտապես ցանկանում են առաջ շարժվել: Ժողովրդավարության ոլորտում Թուրքիան երբեք այսքան բաց և ոգևորված չի եղել: Հետևաբար, ես լավատես եմ, որ այլևս Թուրքիայում չեն կրկնվի անցյալում գրանցված դեպքերը: 1980 թվականի սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումն արդեն մնացել է անցյալում»:
Ապա Ռիկիարդոնեին անմիջապես հակադարձել էր վարչապետ Էրդողանը` նրան անվանելով «անփորձ դեսպան», որը «չի ճանաչում» Թուրքիան ու «տեղյակ չէ» թուրքական օրենքներից:
Ի դեպ, 1980 թվականի սեպտեմբերի 12-ին գրանցվել է Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ ամենաարյունալի ռազմական հեղաշրջումը:
Հեղաշրջման նախապատրաստման համապատասխան հիմքի ստեղծման համար ձախ և աջ արմատականների միջև հրահրված բախումներում մինչև հեղաշրջման առավոտը զոհվեց 2000 մարդ, հեղաշրջման արդյունքում բանտարկվեց 650.000 մարդ, ոստիկանությունում հարուցվեց 1.683.000 գործ, քաղաքական պատճառներով հարուցված 210.000 գործի շրջանակներում դատարանում հայտնվեց 230.000 մարդ, 517 մարդ ստացավ առավելագույն պատժաչափ, միևնույն ժամանակ այդպիսի պատժաչափը սպառնում էր 7000 հոգու, 388.000 մարդ զրկվեց անձնագրից, աշխատավայրից վտարվեց մոտ 30.000 մարդ (նրանց ասացին, որ իրենք վտանգավոր են), որոնցից 20.000-ը ներկայացնում էին կրթական համակարգը, 14.000 մարդ զրկվեց քաղաքացիությունից, մոտ 30.000 մարդ փախավ երկրից, գրաքննության նկատառումներից ելնելով` արգելվեց 937 ֆիլմ, 400 լրագրողների առաջադրվեց 4000 տարվա բանտարկության մեղադրանք, 300 օրվա ընթացքում թերթերը չհրապարակեցին հետաքննության մասին նյութեր, ոչնչացվեց 37.000 տոննա թերթ ու հանդես:
Աղբյուրը` 1in.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հակասում է ինքն իրեն'
Publicar un comentario