Այն անցկացվում է արդեն 30–րդ անգամ։ Ծրագրում 200 նոր ֆիլմեր են ընդգրկված, սպասվում են նաև հետահայաց ցուցադրություններ:
«Ստամբուլյան փառատոնի ընթացքում՝ ապրիլի 12-ին, կկայանա նաև հայ–թուրքական համատեղ արտադրության 5 ֆիլմերի համաշխարհային պերմիերան: Երկու թուրք և 3 հայ ռեժիսորների՝ Դիանա Կարդումյանի, Արթուր Սուքիասյանի, Գոռ Բաղդասարյանի, Կանայ Օզդենի և Գյուլեն գյուլ Ալթինթասի ֆիլմերը կներկայացվեն մրցույթից դուրս` առանձին ծրագրով»,- ասում է հայաստանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը:
Փառատոնին ներկայացվող այս ֆիլմերը ստեղծվել են հայ–թուրքական կիոպլատֆորմի շրջանակներում: Պլատֆորմը հիմնադրվել է «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի և «Անադոլու Քուլթուր» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ` նպատակ ունենալով համատեղ գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծել:
«Եվ ահա այս նախաձեռնության արդյունքը ներկայացվելու է միջազգային խոշոր փառատոնում, ինչը շատ ոգեւորիչ է»,– կարծում է Սուսաննա Հարությունյանը։
Փառատոնին զուգահեռ նաև հայ–թուրքական պլատֆորմի աշխատանքային սեմինար կանցկացվի, որի ընթացքում, հույս ունեն նոր համատեղ աշխատանքների հիմքերը դնել:
Աղբյուրը` azatutyun.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Հայ–թուրքական ֆիլմերի պրեմիերան՝ Ստամբուլյան միջազգային կինոփառատոնում'
Publicar un comentario