300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

la boda real
Ապրիլի 29–ին Լոնդոնն աշխարհի ուշադրության կենտրունում էր. երեկ կայացավ արքայազն Վիլյամի և Քեյթ Միդլթոնի պսակադրությունը։

Այժմ «Monarchy Inc. ընկերությունը» ստիպված կլինի լուծել մի շարք նոր խնդիրներ, որպեսզի «պահպանի հեքիաթը», կարծում են ամերիկացիները։

«Այսօր եվրոպական թագավորության հպատակներն ավելի շատ են վայելում առաջադիմական և սոցիալ–դեմոկրատական քաղաքականություն, քան եվրոպական հանրապետությունների բնակիչները»,– հակադարձում են բրիտանացիները։
Երեկվանից Քեյթը դարձավ Քեթրին՝ կրելով «դքսուհի» տիտղոսը, որը թագուհին հրապարակայնորեն շնորհեց Վենսմիստերում կայացած արարողության ժամանակ։

Սինյորինա Միդլթոնն իր կոսմետոլոգի մոտ անցել է թթվածնային թերապիա՝ այնպիսին, ինչպիսին անցնում է Մադոննան իր համերգներից առաջ։ Թեթև արևայրուկ ստանալու համար Քեյթը համաձայնել է «արևային անձրևի» պրոցեդուրա անցնել, իսկ արքայազն Վիլյամը հրաժարվել է՝ ասելով որ ինքը «Բեքհեմը չէ»։ Քեյթը վարսահարդարին հորդորել է իր մազերը զարդարել հասարակ ծաղիկներով, այլ ոչ թե թագ դնել, ինչպես թագուհի Էլիզաբեթն ու նրա մայրը՝ ասելով, որ «Վիլյամը պետք է իրեն ճանաչի», գրում է իտալական La Stampa թերթը։

Արքայական հարսանիքը ազդարարում է բրիտանական միապետության նոր դարաշրջանի սկիզբը և նշանավորվում է արքայական պալատի ու ժողովրդի նոր հարաբերություններով, հավաստիացնում է The Times–ը։ Մինչ այժմ արքայական ընտանիքում առկա շարունակական ամուսնությունները, որտեղ եղել է սեր, այդուհանդերձ, Էդինբուրգի դքսի խոսքերով, «պայմանավորվածության» արդյունք են եղել, իսկ այն ամուսնությունները, որոնք կառուցված են եղել բացառապես սիրո հիմքով, համարվել են հանդուգն։

Այսօրվա նորապսակների հարաբերությունները, սակայն, «վկայում են այն «տարածության մասին», որը թագավորական ընտանիքն անցել է վերջին 30 տարիների ընթացքում, և վկայում են այն «տարածության մասին», որն անցել է ինքը՝ Մեծ Բրիտանիան։

Իսկ ահա ամերիկյան The Wall Street Journal–ը գրում է, որ արքայական այս ամուսնությունը թագավորության՝ «ընտանեկան բիզնեսը» կարգավորելու երկարատև փորձերի մեջ կարևոր փուլ է։ 15 տարի առաջ Վինդզորի տան բրենդը մեծապես «խարխլվեց» արքայազն Չարլզի և արքայադուստր Դիանայի ամուսնալուծության և դրան հաջորդած՝ Դիանայի մահվան պատճառ դարձած ավտովթարի հետևանքով։ Եվ շնորհիվ լավ մշակված PR արշավի, սեփական ծախսերը ինչ–որ կերպ կրճատելու խելամիտ միջոցառումների և արքայազն Վիլյամի մեծ ժողովրդականության՝ թագավորական ընտանիքը, ըստ էության, կարողացավ «դուրս գալ փոսից». այդուհանդերձ պարբերականի կարծիքով՝ թագավորական ընտանիքն ստիպված է «հեքիաթը պահպանելու համար» մի շարք նոր խնդիրներ լուծելով զբաղվել, նախևառաջ՝ ծրագրել իշխանության փոխանցումը, ինչպես հարիր է բոլոր խոշոր ընկերություններին։

Այսօր Բրիտանիայի թագավորական ընտանիքը առողջ, կրթված, միջին խավի ներկայացուցիչ հանդիսացող աղջկա միջոցով կփորձի նորացնել Մեծ Բրիտանիայի թագավորությունը, Le Monde պարբերականում գրում է Անգլիայի՝ եվրոպական հարցերով նախկին նախարար, Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Դենիս Մաքշեյնը։

Ըստ նրա՝ բրիտանական միապետությունը շատ ավելի լավ հաղթահարեց իր գաղութային տիրակալության վախճանը, քան Ֆրանսիան։ Մաքշեյնը խոստովանում է, որ թագավորական ընտանիքի ոչ բոլոր անդամներն են օրինակելի, «բայց նրանք մի՞թե թույլ են տալիս այնպիսի հիմարություններ, ինչպես Բեռլուսկոնին», թե կամ Ֆրանսուա Միտերանը, որը թաքցնում էր երկրորդ ընտանիք, սիրուհի ու դուստր ունենալը։

«Հաճախ փաստարկ է բերվում, թե պետության ղեկավարը չպետք է մնա իշխանության ղեկին մի քանի տասնամյակներ շարունակ։ Բայց այս դեպում ինչպես վարվել Ռուսաստանի Դաշնության հետ, որտեղ Պուտինն ավելի շուտ կշարունակի պահպանել իշխանությունը, քան կփորձի հեռանալ»,–գրում է հոդվածի հեղինակը։




Թերթ.am

0 Response to 'Կկարողանա՞ արդյոք Մեծ Բրիտանիան «պահպանել հեքիաթը»'

Publicar un comentario

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն