Մրցույթին Աթանյան արվեստի կենտրոնի սաները մոտեցան լրջորեն և մեծ աշխատանք կատարեցին իրենց նկարած հեքիաթների ձևավորման յուրովի և ինքնատիպ լուծումներ գտնելու համար: Ալբերտի "Մի կաթիլ մեղրը" դրանցից լավագույնների մեջ էր: Մրցույթ-փառատոնի երկրորդ փուլի ավարտից հետո պարզ դարձավ, որ Աթանյան արվեստի կենտրոնի սաներ Մոնիկա Համբարձումյանի և Դավիթ Պիրիջանյանի նկարներն արժանացել են խրախուսական մրցանակի, իսկ Ալբերտ Բալյանը դարձել է մրցույթի հաղթող: Հայաստանի կրթության և գիտության նախարարության հրավերով մարտի 21-26-ը Ալբերտը գտնվում էր Հայաստանում` մասնակցելու հաղթողների համար կազմակերպված հետաքրքիր ու բազմաբովանդակ միջոցառումներին, ինչպես նաև պարգևների հանձնման արարողությանը:
Այս տարի ապրիլի 20-ին Երևանում` ՙԳեղագիտության ազգային կենտրոնում՚ կբացվի Աթանյան արվեստ 26- կենտրոնի 96 սաների նկարների ցուցահանդեսը "Ես սիրում եմ Հայաստանը " խորագրով: Սա Գլենդելի Աթանյան արվեստի կենտրոնի և Երևանի "Գեղագիտության ազգային կենտրոնի " համատեղ նախագիծն է, որին պատրաստվում էին 2010 թ. սեպտեմբերից: Նույն ցուցահանդեսը կբացվի ամռանը Լոս Անջելեսում: Այս առիթով Աթանյան արվեստի կենտրոնը հրատարակել է գունազարդ ալբոմ, որի մեջ զետեղված են բոլոր մասնակիցների ստեղծագործությունները: Այս տարի նույնպես Աթանյան արվեստի կենտրոնի աշակերտները տարբեր մրցույթներում արձանագրեցին նոր հաջողություններ, արժանացան բարձրագույն պարգևների: Դրանց թվում է Ստեֆանի Գրիգորյանի կոմպոզիցիան, որը հարյուրավոր պատանեկան ստեղծագործություններից ընտրվել և տեղադրվել է բազմահազար տպաքանակ ունեցող “Sax Art” կատալոգի շապիկին: Ստեֆանիի "Ես սիրում եմ կապիկներին " աշխատանքը նախապես արժանացել էր “Sacura of America” յուղակավճանկարների մրցույթի մրցանակին, որից հետո “Sax Art”-ը ընտրել էր այդ գործն իր կատալոգի շապիկին տեղադրելու համար:
Գլենդելի քաղաքապետարանի Արվեստի և մշակույթի բաժնի "Մաքուր պահենք Գլենդելը " տարեկան մրցույթի 2011 թ. ֆինալիստներ դարձան կենտրոնի սաներ Առնելլա Քալանթարյանը և Տանիա Ռոստամին, իսկ Աթանյան արվեստի կենտրոնն արժանացավ հատուկ մրցանակի:
Փետրվարի 5-ից մարտի 20-ը Աթանյան արվեստի կենտրոնի աշակերտներ Արփի Կիրկորյանի, Ալիսա Մանուկյանի, Լուսին Ենգիբարյանի, Նինել Աբրահամյանի, Անի Կիրվանյանի, Սարահ Ալաջաջյանի և Ստեֆանի Գրիգորյանի ստեղծագործությունները ցուցադրվեցին Օկլանդի ՙՄանկական արվեստի թանգարանում՚ (“Museum of Children’s Art”): Այս գործերն ընտրվել էին 150 ֆինալիստների մեջ պատանեկան նկարչական մրցույթին մասնակցած չորս հազարից ավելի ստեղծագործություններից Ամերիկայից և Կանադայից:
Աթանյան արվեստի կենտրոնը վստահորեն պահպանում է առաջատարի դերը մանկա-պատանեկան արվեստի ուսուցման, զարգացման և պրոպագանդման գործում` հետևողականորեն և նվիրումով կյանքի կոչելով իր առաքելությունը:
Կարինե Աֆրիկյան
Գլենդել




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Գլենդելցի տասնամյա Ալբերտ Բալյանը` "Հեքիաթների աշխարհում" մանկական նկարի hամահայկական մրցույթ-փառատոնի հաղթող'
Publicar un comentario