Հրապարակում, որտեղ մեծ թվով մարդիկ էին հավաքված, հնչում էր հայկական երաժշտություն, որի ներքո ակցիայի բոլոր մասնակիցները ծնկի էին իջել և լռությամբ հարգում էին 1915 թվականի զոհերի հիշատակը:
Միջոցառման ընթացքում նռան տեսքով մոմեր էին վառվում, մասնակիցների ձեռքերին կարմիր մեխակներ էին, որոնք նրանք վերջում նետեցին մեջտեղում դրված պաստառի վրա, որտեղ գրված է` «Այս ցավը բոլորիս ցավն է»:
Ակցիայի մասնակիցների թիվը մի քանի անգամ գերազանցում էր մեկ տարի առաջ նույն վայրում տեղի ունեցած միջոցառման մասնակիցների թիվը:
Միջոցառման կազմակերպիչը «Դուրդե» («Կանգ առ») անունով նախաձեռնող խումբն է, որի անդամները մտավորականներ են, արվեստագետներ և հայտնի մարդիկ:
Ակցիայի մասնակիցների մեծամասնությունը թուրքեր էին, կային շատ քիչ թվով հայեր, ներկա էին նաև այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը զուգահեռ` փողոցից այն կողմ ցույց էին անցկացնում թուրք ազգայնականները, որոնք հակահայկական ելույթներ էին ունենում, հայտարարում, թե ոչ մի ցեղասպանություն էլ տեղի չի ունեցել, սրանք ընդամենը Ամերիկայի և Եվրոպայի դրդմամբ տեղի ունեցող` իրենց համար «անհասկանալի» գործողություններ են:
Ոստիկանները ամբողջ երկարությամբ փակել էին այս երկու փողոցները միացնող հատվածը` կանխելով հնարավոր բախումները երկու խմբերի միջև:
Երեկոյան երկու ակցիաների մասնակիցները դեռ չէին ցրվել:
Կիրակի օրը ավելի վաղ Ստամբուլի «Սուլթան Ահմեդ» պատմական վայրում տեղի էր ունեցել թուրք մտավորականների ակցիա` նվիրված Ստամբուլում ձերբակալված և արտաքսված հայ մտավորականների հիշատակին:
Ակցիայի ժամանակ ընթերցվեց հայտարարություն, որում ասված էր, որ 1915 թվականի ապրիլի 24-ին «Միություն եւ առաջադիմություն» կոմիտեի պահանջով հայ առաջատար մտավորականները ձերբակալվել են Ստամբուլում և բռնի տեղահանվել:
«Սուլթան Ահմեդի» տարածքում ներկայումս թուրք մահմեդական արվեստների թանգարանն է: Միջոցառման ընթացքում թուրք մտավորականները պահել էին պաստառներ, որտեղ գրված էր, որ այս թանգարանը 1915 թվականին բանտ էր, որտեղ հայ մտավորականները պահվում էին վախճանի ճամփորդությունից առաջ:
Ակցիայի կազմակերպիչը Մարդու իրավունքների ընկերակցության Ստամբուլի մասնաճյուղն էր, որի հայտարարությունում ասված էր, որ Թուրքիան երկար ժամանակ թաքցրել է իր հանցագործ անցյալը, և կան տարածքներ, որտեղով մարդիկ անցնում են` առանց գիտակցելու դրանց իրական պատմությունը:
Ընկերակցությունը անցած տարի ևս Ստամբուլում ակցիաներ էր իրականացրել:
Ազատություն ռադիոկայան




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Ապրիլքսանչորսյան միջոցառումներ Թուրքիայում (տեսանյութ)'
Publicar un comentario