Ցանկալի և ավելի ազդեցիկ կլիներ, եթե հայերն ամբողջ աշխարհում միաժամանակ կազմակերպեին Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված ակցիաներ, քանի որ նմանատիպ ձեռնարկները խոսում են բարձր կազմակերպվածության և միասնականության մասին, և այդ առումով հրեական փորձը խիստ ուսանելի կարող է լինել: Tert.am-ին նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ զուգահեռելով Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակի ոգեկոչման օրերին հայերի և հրեաների կողմից անցկացվող միջոցառումները:
Թուրքագետը մեծ կարևորություն չի տալիս, թե արդյոք այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը՝ ապրիլի 24-ին, ԱՄՆ նախագահը կօգտագործի «ցեղասպանություն» եզրը, թե ոչ: Նրա խոսքով՝ ամենակարևորը Հայոց ցեղասպանության իրավական ճանաչման խնդիրն է, որին անպայման պետք է հաջորդի փոխհատուցման հարցը, ինչի համար, ըստ թուրքագետի, հարկավոր է հայության ռեսուրսների մաքսիմալ կենտրոնացում: «Ինչ վերաբերում է Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառն ասել-չասելուն, ապա նշեմ, որ դա ինձ համար շատ մեծ նշանակություն չունի, եթե դա չի հանգեցնելու իրավական ճանաչմանն ուղղված քայլերի»:
Մելքոնյանը հիշեցրեց, որ ԱՄՆ նախկին նախագահներից մեկը՝ Ռոնալդ Ռեյգանը, օգտագործել էր «ցեղասպանություն» եզրը, սակայն այդ հայտարարությունը բարոյական ոլորտից չի տեղափոխվել իրավական ոլորտ: «Կարծում եմ՝ բարոյական հաղթանակներից առավել շատ մեզ հիմա պետք են կոնկրետ, շոշափելի արդյունքներ: Իսկ ամբողջ աշխարհում ժողովրդավարության դրոշակակրի համարում ունեցող ԱՄՆ-ը հենց ինքը պետք է մտահոգվի այն փաստով, որ խուսափում է 20-րդ դարի սկզբին կատարված ոճիրին տալ դրա իրավական անվանումը` ցեղասպանություն»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Թերթ.am
0 Response to 'Ցանկալի և ավելի ազդեցիկ կլիներ, որ հայերն ամբողջ աշխարհում միաժամանակյա ակցիաներ կազմակերպեին. թուրքագետ'
Publicar un comentario