Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը` դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը իր խոսքում ասել է, թե չի կարող հավատել այն թեկնածուների հաստատումներին, որոնք չեն ցանկանում «պարզապես ընդունել, որ եղել է Հայոց ցեղասպանությունը»:
Մենենդեսը իր խոսքը եզրափակել է նախագահ Օբամային կոչ անելով ընդունել Հայոց ցեղասպանությունը:
«Ես ակնկալում եմ, որ իմ նախագահը, որին ես աջակցել եմ, վերջապես կկանգնի ճշմարտության կողքին, կաջակցի այն բանին, որին նա հավատում էր որպես ԱՄՆ-ի սենատոր, և որպես ԱՄՆ-ի նախագահ այսօր կասի, որ Հայոց ցեղասպանությունը եղել է», -ասել է Մենենդեսը:
Իսկ Կոնգերսում Հայոց ցեղասպանության բանաձևի մեկ այլ աջակից` հանրապետական Ադամ Շիֆը իր խոսքում, վկայակոչելով նույն օրը նախագահ Օբամային ուղարկած իր նամակը, ընդգծել է, որ «Թուրքիայի ցանկությունը Հայաստանի հետ հաշտեցման համար երևակայական էր»:
«Հիմա երբ բացահայտվել է ճշմարտությունը, ես խնդրում եմ ձեզ վերադառնալ այն հստակությանը, որով վստահորեն արտահայտվել էիք 2008 թվականին», - ասել է Ադամ Շիֆը:
Աղբյուրը` Ազատություն ռադիոկայան




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'ԱՄՆ-ի օրենսդիրները կոչ են արել Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը'
Publicar un comentario