300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

Mari Yovanovich
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը ուրբաթ օրը հայտարարել է, որ Հայաստանը այս պահին չի կարող դիմել ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային նոր ծրագրի համար, քանի որ ընտրությունների և մի շարք այլ պատճառներով Հայաստանի ցուցանիշները չեն համապատասխանում հիմնադրամի պահանջներին:

Այդ մասին ԱՄՆ դեսպանն ասաց ուրբաթ օրը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ Արագածոտնի մարզ կատարած այցելության ժամանակ` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին:

Այցի նպատակը մարզի Կարբի ու Նոր Եդեսիա համայնքներում «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կողմից երկու ջրանցքների վերականգնողական աշխատանքների արդյունքին ծանոթանալն էր:

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի 5-ամյա ծրագիրը Հայաստանում ավարտվում է այս սեպտեմբերին: Կորպորացիայի տնօրենների խորհուրդը դեռ 2009 թվականի հունիսին որոշեց դադարեցնել Հայաստանում իրականացվող ծրագրի ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորումը (մոտ 68 միլիոն դոլար), որով նախատեսվում էր վերականգնել շուրջ 350 կիլոմետր գյուղական նշանակության ճանապարհներ: Հայաստանում շարունակեցին իրականացնել գյուղական վայրերում ոռոգման համակարգերի վերանորոգման ենթածրագիրը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահական վերջին ընտրություններից հետո` 2008թ. մարտի 11-ին (մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո) «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նամակ էր ուղղել, որում, մասնավորապես գրել էր. - «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան իրավունք ունի կասեցնելու կամ դադարեցնելու Հայաստանի հետ կնքված համաձայնագիրը, եթե լուրջ քաղաքական հետընթաց է տեղի ունենում, և այս նամակը պաշտոնական զգուշացում է, որ վերջին իրադարձությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի՝ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից ֆինանսավորմանը համապատասխանելու վրա»:

Դեսպանը այսօր ասաց, թե միգուցե հետագայում հնարավոր լինի «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի նոր ծրագիր իրականացնել Հայաստանում:

«Ամեն տարի քննարկվում է, թե տվյալ երկիրը կարո՞ղ է դիմել: Այս պահին Հայաստանը չի կարող դիմել երկրորդ ծրագրի համար` որոշ ցուցանիշների պատճառով: Կարծում եմ` սա նաև խթան պետք է լինի, որպեսզի աշխատանք իրականացվի այն ցուցանիշների մասով, որոնք չեն համապատասխանում (հիմնադրամի պահանջներին), մասնավորապես` լավ կառավարման ասպարեզում», - ասաց դեսպանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան դեսպանը պարզաբանեց. - «Այն, ինչ ես ցանկանում էի ասել, թե ինչ է նշանակում «լավ կառավարում»… այդ մասին ցուցանիշները մենք կարող ենք տրամադրել, դրանք հրապարակային տվյալներ են, եւ դրանք առնչվում են տարբեր ոլորտներին ու այդ թվում, ակնհայտորեն, ընտրություններին: Եվ հիմա, երբ Հայաստանը մուտք է գործում ընտրական նոր շրջան` գալիք տարի խորհրդարանական ընտրություններ են, 2013 թվականին` նախագահական ընտրություններ, ապա հնարավորություն կա բարելավելու այս ցուցանիշները: Իհարկե, ընտրությունների անցկացումը կարևոր ցուցանիշ է, բայց կարևոր է նաև մամուլի ազատությունը, հավաքների ազատությունը և այլ հարցեր, որոնք լավ կառավարման հիմք են կազմում»:



Աղբյուրը` azatutyun.am

0 Response to 'Հայաստանը առայժմ չի կարող դիմել «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրին'

Publicar un comentario

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն