«Ոչ մի վարչապետ չի խուսափել այդպիսի հարցադրումներից», - չորեքշաբթի օրը Ազգային ժողովում լրագրողներին ասաց Տիգրան Սարգսյանը` շարունակելով. - «Դրան պետք է շատ հանգիստ վերաբերվենք»:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե, ի վերջո, սոցիալական խնդիր կա՞ն, Տիգրան Սարգսյանը պատասխանեց. - «Ո՞նց չկան: Ոչ թե կան, այլ բազմաթիվ են: Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի կառավարության համար մեկ ծրագիրը եղել է աղքատության հաղթահարման ծրագիրը»:
Հայաստանի արժույթի արժեզրկմանը և երկրի տնտեսության հետագա զարգացմանը վերաբերող` «Ազատություն» ռադիոկայանի հարցին Տիգրան Սարգսյանը արձագանքեց. - «Շուկան է որոշում, թե ինչպիսին է լինելու փոխարժեքը: Կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է, իսկ փոխարժեքի դեպքում` անթույլատրելի: Այն տատանումները, որ դիտարկում ենք, դրանք չափավոր, նորմալ, շուկայական տնտեսությանը բնորոշ տատանումներ են: Կարծում եմ, որ Կենտրոնական բանկը ի վիճակի է զերծ պահել մեր շուկան ցնցումներից»:
Իսկ հարցին, թե արդյոք վայրիվերումները ֆինանսական շուկայում չեն վկայում տնտեսության անմխիթար վիճակի մասին, Տիգրան Սարգսյանը արձագանքեց. - «Երբվանի՞ց եք դուք դա արձանագրել` այդ անմխիթար վիճակը: 5 տարի առաջ բարգավաճող վիճակում էին, հետո դարձավ անմխիթա՞ր… Մենք ձեզ հետ միասին հետճգնաժամային փուլում ենք գտնվում»:
«Կան նաև այլ պրոբլեմներ: Օրինակ` այն դիմադրությունը և դիմադրողականությունը մեր ռեֆորմներին, որ առկա է Հայաստանի Հանրապետությունում», - հավելեց վարչապետը:
Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Գիյերմո Տոլոսան անցած ամիս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում օլիգապոլիաների առկայությանը` ասել էր, որ Հայաստանը շատ դժվար շրջան է ապրում, և «անհրաժեշտ են խորը և լայն տնտեսական բարեփոխումներ»:
«Համաձայն եմ ես այդ գնահատականների հետ», - այսօր ասաց Տիգրան Սարգսյանը` շարունակելով. - «Մենք այդ բնագավառում ունենք խնդիրներ: Այդ խնդիրներով ես մեկնել էի նաև Բրյուսել, բանակցություններ ենք վարել մեր գործընկերների հետ, թե ինչպես կարող ենք ավելացնել մեր կարողությունները` բարեփոխումներ իրականցնելու Հայաստանի Հանրապետությունում»:




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։










0 Response to 'Վարչապետը «հանգիստ» է վերաբերվում իր հրաժարականի մասին լուրերին'
Publicar un comentario