Ըստ Մոսկովյան լուրերի տեղեկատվության, աղջիկը ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ է ունեցել դեռ դպրոցական տարիքից: Մինչ վերջերս նա կշռում էր 114 կիլոգրամ, և, որքան էլ չջանար, չէր կարողանում ազատվել ավելորդ քաշից:
‹‹Ես փորձել եմ ամեն հնարավոր դիետաներ նիհարելու համար, բայց ինձ ոչինչ չի օգնել››,- ասել է աղջիկը հարցազրույցներից մեկի ժամանակ:
‹‹Ավելորդ քաշը ասես ցնդեց օդ, ես սկսեցի հագնել 10 անգամ փոքր չափի զգեստներ››,- ասել է աղջիկը:
Միակ բանը, որ պահանջվել է աղջկանից, դա իր ամենօրյա սննդի օրակարգի պահպանումն է եղել, իսկ վերը նշված ծրագիրը հուշել է նրան իր օրգանիզմի համար կալորիաների օգտագործման ամենաօպտիմալ տարբերակը` չգիրանալու համար:
Դրանից հետո միանգամից պարզ է դառնում նրա գիրության պատճառը: Բանը նրանում է, որ աղջիկը աշխատել է որպես մատուցողուհի մի անգլիական սրճարանում, որտեղ սնվել է միայն յուղալի և կալորեաներով հարուստ սնունդով: Նրա սննդի օրակարգի մեջ մտել են երշիկով ձվածեղը, տապակած կարտոֆիլը, չիպսերը, որոնք ամենավատ միջոցն են համարվում նիհարելու համար:
Բջջային հեռախոսի ծրագիրը օգնեց աղջկան ձեռք բերել առողջ սննդակարգ, իսկ նրա նոր կազմվածքը անսպասելի փոփոխություն մտցրեց նրա կյանքում` նա սովորական մատուցողուհուց դարձավ բառի մենեջեր:
‹‹Ես ասես նոր մարդ եմ դարձել››,-ասում է աղջիկը,- իսկ իմ ընկերներից շատերը որոնք ինձ վաղուց չէին տեսել ,դժվարանում էին ինձ ճանաչել նիհարելուց հետո:
Թարգմանեց` Մարիաննա Գ.




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Բջջային հեռախոսը աղջկան օգնեց նիհարել 45 կիլոգրամ'
Publicar un comentario