Ամերիկյան այս ընտանիքի հավաքածուն սկիզբ է առել 1970-ական թվականներին: Նրա մեջ կան շշեր, հուշանվերներ, խաղալիքներ, սինիներ, օրացույցներ, լուսային ցուցապաստառներ և այլ նմանատիպ իրեր «Կոկա-Կոլայի» տարբերանշանով: Բոլոր այս իրերը (ընդհանուր առմամբ՝ 30 հազար անուն ցուցանմուշ) ցուցադրվում են խմիչքի թանգարանում, որը բացվել է Շմիդտների ընտանիքի կողմից: Մի քանի օր առաջ թանգարանը փակվել է և սկսել նախապատրաստությունը աճուրդին:
Լարի Շմիդտի խոսքերով, որը կոլեկցիոներ ընտանիքի ներկայացուցիչն է և նախկինում «Կոկա-Կոլայի» արտադրության փոքրիկ գործարան է ունեցել, հավաքածուի վաճառքի որոշումը հեշտ չի տրվել: Սակայն նա ընդգծել է, որ ինքն ու իր ընտանիքը պատրաստ են շարժվել առաջ, և ցանկանում են իրենց համախոհներին հնարավորություն տալ դառնալու հազվագյուտ ցուցանմուշների սեփականատեր:
Աշխարհում «Կոկա-Կոլայի» հավաքածու ունեցող մի քանի կոլեկցիոներներ և ակումբներ կան, որոնցում ընդգրկված են մի քանի տասնյակ մարդիկ:
Աղբյուրը` 1in.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Ամերիկայում վաճառվում է «Կոկա-Կոլայի» 30 հազար անուն ցուցանմուշ ունեցող հավաքածու'
Publicar un comentario