«Մեր ընդհանուր տրամադրությունը և' այսօր, և' նախկին մի քանի ընտրությունների ժամանակ այդպես է եղել, որ մենք սեփական թեկնածուով մասնակցենք: Այո, այսօր եթե ընդհանուր մեր շարքերին, մեր կառույցին հարցնեն, շատ ավելի հակվածությունը դրան կլինի, իսկ Դաշնակցության մեջ այդպես է` մեծամասնությամբ է որոշում կայացվում», - ասաց Շահբազյանը:
Դաշնակցությունը կոալիցիան լքել է 2009 թվականի ապրիլին` գլխավորապես հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ ունեցած տարաձայնությունների պատճառով:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով նաև գալիք խորհրդարանական ընտրություններին Դաշնակցության մասնակցության հարցին` Արտյուշ Շահբազյանը չբացառեց, որ դրանց նույնպես կուսակցությունը գնա միայնակ, սակայն ընդգծեց, որ այդ հարցին պետք է պատասխան տան կուսակցական ժողովները:
«Չի բացառվում, որ միայնակ մասնակցենք, սա մի շարք անգամներ տեղի է ունեցել, և հնարավոր է նաև, որ միայնակ մասնակցենք: Բայց դեռ վաղ է այդպես ասել», - ասաց Դաշնակցություն խմբակցության քարտուղարը և շարունակեց. - «Դարձյալ կուսակցական ընդհանուր որոշումների խնդիր է, բայց ես մեր գործելակերպը նկատի ունենալով` կարող եմ ասել, որ միավորումների մեջ մենք մտնում ենք այն դեպքում, երբ այդ միավորումների հիմքում դրվում են ծրագրեր, որոշակի քաղաքական նպատակներ, այլապես ինքնանպատակ դաշինքներին միանալը մեզ հատուկ չէ»:
/Սարգիս Հարությունյան/
Աղբյուրը` Ազատություն ռադիոկայան




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Դաշնակցությունում հակված են 2013-ի ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով'
Publicar un comentario