Ամեն տարի Քրիստոսի Սուրբ Հարության և դրան նախորդող օրերին եվրոպական որևէ երկրում համախմբվում են տասնյակ հարյուրավոր հայ երիտասարդներ` եվրոպական և Մերձավոր Արևելքի երկրներից, հայապահպանության գաղափարը մշտարթուն պահելու մեծագույն ցանկությամբ: Համաեվրոպական հայկական խաղերի կազմակերպումը ոչ միայն մարզական միջոցառում է, այլև Եվրոպայի տարբեր երկրներում բնակվող հայ երիտասարդների համախմբմանն ու հայապահպանությանը միտված բացառիկ դրսևորում:
«Եվրահայկական խաղերին» Հայաստանի Հանրապետությունից մարզիկների մասնակցությունը` օրեցօր զարգացող, կայունացող ու ամրապնդվող Հայաստան-Սփյուռք կապերի վկայությունն է:
Ժնևի հայ համայնքը ձևավորվել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին: Այստեղ բնակվում է շվեյցարահայության զգալի մասը` շուրջ 1000 մարդ: Ժնևում է կենտրոնացված համայնքի ազգային կառույցների հիմնական մասը: Առաջին հայկական կազմակերպություններից է Ժնևի Հայկական միությունը, որը հիմնադրվել է 1943 թվականին: Ծնունդով լիբանանցի, այժմ շվեյցարաբնակ հայազգի Վահե Կապրաշը ավելի քան 20 տարի գլխավորել է Շվեյցարիայի հայկական միությունը: Ներկայումս Միության նախագահն է Զարե Կուրկջյանը:
Միությունը մեծ դերակատարություն ունի Սփյուռքում հայապահպանության, երիտասարդության հայեցի դաստիարակության գործում: Բազմաթիվ համայնքային միջոցառումներից բացի, միությունը կազմակերպում է նաև միջհամայնքային սպորտային տարբեր մրցաշարեր: Մրցումներ են անցկացվում մինի ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, սեղանի թենիսի, բադմինտոնի, շախմատի մարզաձևերից:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական,
միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչություն




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Եվրահայկական խաղեր - 2011'
Publicar un comentario