Ողջունելով տիկին Կալմի-Ռեյին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակություն հայտնեց Հայաստանի և Շվեյցարիայի միջև զարգացող համագործակցության համար` վստահություն հայտնելով, որ նախագահի այցը մեծապես պիտի նպաստի երկու ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդմանը և արդյունավորմանը:
«Մեզ միավորում է արժեքային համընդհանուր մի համակարգ, որի հիմքում ընկած է քրիստոնեական մեր հավատը: Այս առումով մեծապես կարևորում ենք մեր՝ իբրև նաև հավատակից ժողովուրդների, համագործակցության ընդլայնումը տարբեր բնագավառներում», - նշեց Նորին Սրբությունը` ընդգծելով հարաբերությունների զարգացման գործում Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության և Շվեյցարիայում հայկական համայնքի կարևոր դերակատարությունը:
Շվեյցարիայի Համադաշնության նախագահը, իր հերթին, շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի և բարի մաղթանքների համար: Իր խոսքում տիկին Կալմի-Ռեյն անդրադարձավ Շվեյցարիայի կյանքին:
Զրույցի ընթացքում խոսվեց Հայոց Ցեղասպանության խնդրի մասին: Այս առնչությամբ Նորին Սրբությունը նշեց, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում այդ մեծ ողբերգության օրերին շվեյցարացի անհատների կողմից հայորդիներին ցուցաբերած սրտակցությունն ու մարդասիրական աջակցությունը: Ի դեմս նախագահի` Վեհափառ Հայրապետը շնորհակալություն հայտնեց Շվեյցարիայի ժողովրդին` Հայոց ցեղասպանության ճանաչման ու մարդկության դեմ ուղղված ոճիրի մերժողականության դատապարտման համար:
Նորին Սրբությունն ու Շվեյցարիայի Համադաշնության նախագահը խոսեցին նաև տարածաշրջանում խաղաղության պահպանման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության, ինչպես նաև այս առումով տարբեր երկրների և միջազգային կառույցների բերած աջակցության մասին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Հայ Եկեղեցու միջեկեղեցական հարաբերություններին, Շվեյցարիայի հայոց թեմին և հայ համայնքի ազգային-եկեղեցական կյանքին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը Շվեյցարիայի Համադաշնության նախագահին ներկայացրեց նաև թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանին:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Կաթողիկոսն ընդունեց Շվեյցարիայի նախագահին'
Publicar un comentario