«Մենք մշակել ենք և ցանկանում ենք ներկայացնել ծրագիր, որի շնորհիվ ստեղծվելու է կառույց, որն աջակցելու է հայկական և իտալական ձեռնարկությունների միջև կապերի հաստատմանը և ամրապնդմանը»,- ասել է նա:
Նրա խոսքերով, ասոցիացիայի մասնակիցներ լինելու են այն հայ և իատալացի ձեռնարկատերերը, ովքեր շահագրգռված են երկկողմանի առևտրի զարգացման մեջ, զբաղվում են առևտրի տեխնոլոգիաներով, կահույքով, հագուստով, «սակայն մեր խնդիրը ներդրումներին նպաստելն է»: Այդ կազմակերպության կանոնադրությունն ընդունվելու է մինչև 2011-ի առաջին կիսամյակի վերջ: Սկապինիի խոսքերով, համաժողովի նպատակն է պահպանել այն բարի ավանդույթները, որոնք ունի դեսպանատունը, մասնավորապես, հանդիպումներ Հայաստանի գործարար շրջանների ներկայացուցիչների հետ: «Հանդիպման նպատակն է ոչ միայն միմյանց ներկայացնել հայ և իտալացի ձեռնարկատերերին, այլ նաև զրուցել այն մասին, թե ինչպիսին կարող է լինել համագործակցությունը երկու երկրների գործարարների միջև»,- ասել է դեսպանը:
Աղբյուրը` hayernaysor.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Հայաստանում կստեղծվի Հայ-իտալական առևտրի պալատ'
Publicar un comentario