Հատուկ թողարկման հարցազրույցների շարքում ձեզ ենք ներկայացնում Սփյուռքի նախարարության վարչության պետերին, ովքեր կպատմեն իրենց վարչության առաքելության, աշխատանքի ու հեռանկարների մասին:
Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Հրաչյա Ասլանյանին քաջ հայտնի են համայնքի խնդիրները, քանի որ ինքն էլ 6 և ավելի տարիներ ապրել է ֆրանսիայում: Այսօր նրա գլխավորած վարչությունը, սակայն, աշխատում է ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաև եվրոպական բազմաթիվ այլ երկրների հայկական համայնքների հետ:
- 2002 թվականից 2009 թվականը աշխատել եմ Ֆրանսիայում և առաջին իսկ օրվանից շատ ակտիվ համագործակցել եմ հայ համայնքի գրեթե բոլոր կազմակերպությունների, ինչպես նաև երեք ավանդական կուսակցությունների հետ: Հիմնական գործունեությունս Մարսելում Է ծավալվել, քանի որ հենց այնտեղ Էի բնակվում: Իսկ Ֆրանսիայից վերադառնալուց հետո ՀՀ սփյուռքի նախարարաությունում նշանակվեցի Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ:
-Ինչպիսի՞ ծրագրեր է իրականցնում Եվրոպայի հայ համայնքների վարչությունը:
-Ինչ վերաբերում է վարչությանը, ապա ասեմ, որ այն ունի 5 աշխատակից, Արևմտյան և Արևելյան Եվրոպայի բաժինների պետեր, բաժիններում Էլ` մեկական աշխատակից: Վարչության ծրագրերը հիմնականում չեն տարբերվում նախարարության ծրագրերից, ուղղակի ավելի կենտրոնացած են Եվրոպայի հայ համայնքների շուրջ, և նախարարության ընդհանուր ծրագրերը մենք իրականացնում ենք Եվրոպայի հայ համայնքներում:
Վարչությունը բավականին լավ կարողանում է ապահովել տարածաշրջանի մասնակցությունը նախարարության ծրագրերին: Լինեն «Մեկ ազգ, մեկ մշակույթ», «Արի տուն» ծրագրերը, թե տարբեր համաժողովներ, կարողանում ենք հնարավորինս լավ տեղեկացնել համայնքին և ապահովել տարածաշրջանի մասնակցությունը:
Հիմնական և կարևոր ձեռքբերումը, որ եղավ այս տարի, երկու համայնքներում համակարգող խորհուրդների ստեղծումն Էր: Ֆրանսիայում կա երկրի ողջ հայ համայնքը ներկայացնող Ֆրանսիայի հայկակական կազմակերպությունները համակարգող խորհուրդ, որն օրինակելի կազմակերպություն է և ներառում է բոլոր կուսակցությունները, եկեղեցու երեք ճյուղերը. բոլոր հայկական կազմակերպությունները մեկական ներկայացուցիչ ունեն այդ խորհրդում:
Խորհուրդը, որը գործում է արդեն 15 տարի, ամեն տարի ընտրում է նախագահ, ով ներկայացնում է ամբողջ Ֆրանսիայի հայ համայնքը, ինչը մեծապես հեշտացնում է համայնքի հետ նախարարության աշխատանքը: Այս մոդելը փորձեցինք կիրառել այլ երկրներում նույնպես: Ի դեպ, ընթացիկ տարվա առաջին կիասամյակում հաջողվեց այդ մոդելն ստեղծել նաև Իսպանիայում` Բարսելոնում: Այդ կառույցին արդեն անդամակցում են մի քանի հայկական կազմակերպություններ, բայց դեռ անելիք կա` մյուսներին նույնպես միասնական համայնքային խորհուրդ բերելու համար: Տարվա երկրորդ կիսամյակում նույնը հաջողվեց ստեղծել Հոլանդիայում, որտեղ առանց կենտրոնացված խորհրդի աշխատող բավականաչափ հայկական կազմակերպություններ կան:
Առաջիկայում, ավելի կոնկրետ` նոյեմբերին, վարչության արդյունավետ աշխատանքի շնորհիվ Փարիզում կանցկացվի Եվրոպական բոլոր երկրների հայ համայնքների ղեկավարների ժողով, որտեղ ավելի կազմակերպված Եվրոպայի հայ համայնքը կսկսի աշխատել 2011 թվականի ծրագրերի ռազմավարության մշակման ուղղությամբ: Առաջիկա խնդիրներից մեկն այն է, որ եվրոպական այն երկրներում, որտեղ դեռ չի ճանաչվել Հայոց ցեղասպանությունը, համայնքների միասնական աշխատանքով հասնել ոճիրի ճանաչմանը: Նույն մոտեցումն են պահանջում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման, Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը հակահարված տալու և այլ կարևորագույն հիմնախնդիրների լուծումը:
-Ի՞նչ խնդիրներ ունի վարչությունը:
-Վարչությունը պրոբլեմատիկ ոչ մի խնդիր չունի, քանի որ Եվրոպայի հայ համայնքների հետ ամուր համագործակցության մեջ է: Բացի այդ, ընկերական կապերի և վստահության ներքո ենք աշխատում:
-Ինչպե՞ս կգնահատեք նախարարության երկու տարվա աշխատանքը:
-ՀՀ սփյուռքի նախարարության երկու տարվա աշխատանքը դրական եմ գնահատում: Կարծում եմ, որ նախարարությունը շատ արգասաբեր է աշխատել, որը ցավոք շատ քաղաքացիներ չեն նկատում:
-Ի՞նչ կմաղթեք երկու տարեկան նախարարությանը:
-Երկամյա նախարարությանը ցանկանում եմ նույն արդյունավետությամբ արտահայտվող աշխատանքով էլ ավելի ամրապնդել կապերը Սփյուռքի հետ` իհարկե չմոռանալով նաև Ղարաբաղը` մեր անբաժանելի մասը: Այսինքն` Հայաստան-Սփյուռք գործակցությունը վերածվի Արցախ-Հայաստան-Սփյուռք գործակցության: Կարողանանք իրոք Սփյուռքի 7 մլն. հայությանը համախմբել` միասնաբար հանդես գալու և համազգային խնդիրների լուծմանը հասնել` ողջ ներուժը օգտագործելով և նպատակ ունենալով Հայաստանի և Արցախի հզորացումը հօգուտ ողջ հայության բարօրության:
Աղբյուրը` hayernaysor.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to 'Հոլանդիայի և Իսպանիայի հայ համայնքները համակարգող խորհուդների ստեղծումը կարևոր ձեռքբերում Է'
Publicar un comentario