300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul

 300 años de iglesia armenia en un libro sobre bordados litúrgicos del Patriarcado de Estambul Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Los profesores Ronald Marchese y Marlen Breu, publicaron un libro después de la realización de 10 años de investigación con permiso especial del Patriarca Mesrob II, titulado "Gloria y ceremonia: Tesoros textiles de las Iglesias ortodoxas armenias en Estambul".
Leer más/Մանրամասն »

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը

Հայաստանը բարձրացնում է զորակոչի տարիքը Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է կրթության ոլորտում կատարված բարեփոխումներով, երբ սահմանվել էր 12-ամյա կրթություն:
Leer más/Մանրամասն »

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google

Un bloguero armenio descubre campaña de Facebook contra Google Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
La estrategia se mantuvo en pie hasta un bloguer armenio, Christopher Soghoian, se negó a esta invitación y, además, decidió hacer público los correos electrónicas que había recibido de Burson-Marsteller. En un primer momento no se conocía el nombre de la empresa que estaba detrás de esta campaña.
Leer más/Մանրամասն »

Ամուսնության գրանցման ընթացակարգի փոփոխությունը կարագացնի հարսնացուների և փեսացուների արտագաղթը. սոցիոլոգ

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։ Leer más/Մանրամասն »

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը երեկվանից հացադուլ է սկսել Երևանի Ազատության հրապարակում և գիշերել է այնտեղ:

Ընդդիմադիր կուսակցության առաջնորդի հետ հրապարակում են գիշերել նրա որդին` Կարին Հովհաննիսյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, կուսակցության մի քանի անդամներ, ինչպես նաև Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարին:

Չնայած գիշերվա ցրտին` ոստիկաններն արգելել են Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրել հրապարակում, և նա ստիպված է եղել գիշերն անցկացնել բաց երկնքի տակ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Րաֆֆի Հովհաննիսյանը, երբ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները վրան են բերել, այդ պահին իրենց ծառայությունները իրականացնող ոստիկանները կապվել են համապատասխան մարմինների հետ, որից հետո ասել են, թե թույլ չեն տալիս Ազատության հրապարակում վրան տեղադրել:

«Ես վրանի պահանջ չեմ դրել, իմ իրավունքն է, և մեր համաքաղաքացիները, պատգամավորները պահանջը դրեցին, բերեցին վրանը, ոստիկանությունը արգելեց` առանց որևէ օրինավոր հղման: Այսօր եթե պատկան մարմինները ուզում են վերանայել այդ որոշումը, ես համարում եմ, որ դա իրենց է պետք, ոչ թե ինձ, ուզում են թույլ տալ, կօգտվենք իմ իրավունքից, բայց ես չեմ խնդրելու», - ասաց Հովհաննիսյանը:

Հարցին, թե իր կարծիքով ոստիկանները ինչո՞ւ չեն թույլատրել վրան տեղադրել, «Ժառանգության» առաջնորդը պատասխանեց. - «Ոստիկանությունը շատ անգամ օգտագործվում է որպես գործիք և ինքը զոհ է դառնում իշխանավորների անօրեն հրահանգների: Պարզ է` հանձնարարականների իրականացումը, դրա համար ես կարծում եմ, որ Ազատության հրապարակի ինքնությունը, տեղանքը, լիցքը նաև որոշ մարդկանց մտահոգության առարկա կարող է լինել»:

Ոստիկանությունից հրաժարվեցին «Ազատություն» ռադիոկայանին որևէ մեկնաբանություն տալ, թե ինչ պատճառով է արգելվել Ազատության հրապարակում ընդամենը մեկ վրան տեղադրելու ցանկությունը:

2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո, երբ ոստիկանները ուժ էին գործադրել Ազատության հրապարակում տեղադրված վրաններում քնած ցուցարարների նկատմամբ, Երևանի քաղաքապետարանն ու ոստիկանությունը տարբեր պատճառաբանություններով արգելել են ընդդիմադիրների բողոքի ակցիաները, ցույցերն ու հանրահավաքները:




Աղբյուրը` azatutyun.am

0 Response to 'Րաֆֆի Հովհաննիսյանին չեն թույլատրել վրանում գիշերել'

Publicar un comentario

Una donación voluntaria
Կամավոր նվիրատվություն