Սինգապուրում հայկական համայնքի պատմությունը, եկեղեցուց բացի, ներառում է Հայկական փողոցը, Սինգապուրի պատմական ամենանշանավոր կառույցներից մեկը` հանրահայտ Ռաֆլզ Հոթել հյուրանոցը և այն հիմնադրող Սարգիս (Սարգսյան) եղբայրների անվամբ կոչվող փողոցը, անգլերենով հրատարակվող Սթրեյթս Թայմզ օրաթերթը (հիմնադրվել է 1845թ. Խաչիկ Մովսեսի կողմից), Սինգապուրի ազգային ծաղիկը (Միս Վանդա Ջոաքիմ, որը կրում է այդ հիբրիդ-խոլորձը ստեղծող հայազգի բուսաբան Աշխեն Հովակիմյանի կամ Ագնես Ջոաքիմի անունը), ինչպես նաև Գալիստան և Սենթ Մարթին փողոցները:
Հաջորդ օրը` մարտի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարը մասնակցեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական եկեղեցում մատուցված պատարագին, որին, ի թիվս այլ մասնակիցների, ներկա էր նաև Սինգապուրի արտաքին գործերի նախարար Ջորջ Յոն: Պատարագից հետո հանդիսավոր արարողության մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Սինգապուրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, ինչպես նաև Սինգապուրի արտաքին գործերի նախարար Ջորջ Յոն: Վերջինս, մասնավորապես, ընդգծեց, որ «հայերի փոքր համայնքը երկրի թագի զարդերից է»:
0 Response to 'Սինգապուրի ԱԳՆ ղեկավարը հայերի փոքր համայնքը համարում է «երկրի թագի զարդերից մեկը»'
Publicar un comentario