Ընկերակցությունը մտադիր է ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, միջոցառում անցկացնել:
Ցանկում ավելացված անունների շարքում են գրող, հրապարակախոս Գրիգոր Զոհրապը, ով երեք անգամ եղել է Օսմանյան Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, հայտնի պոետներ Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Զարդարյանը ու արեւմտահայ գրականության 6 այլ առաջադեմ ներկայացուցիչներ։
Ժամանակակից լրագրողների ընկերակցության նախագահ Ահմեթ Աբակայը Hurriyet Daily News-ին տված հարցազրույցում ասել է, թե ընկերակցությունը ուշացումով է կատարում այս քայլը, որովհետև մինչ այս անհրաժեշտ փաստաթղթերի չէր տիրապետում Թուրքիայում սպանված լրագրողների ցանկում հայ մտավորականներին ընդգրկելու համար։
«Մենք դա հասկացանք, երբ «Ձերբակալված լրագրողների համերաշխության պլատֆորմ»-ի կազմած ցանկը հասավ մեզ։ Լրագրող Ալի Բայրամօղլին ապրիլի 24-ին գրել էր հայազգի սպանված լրագրողների մասին և մենք հասկացանք, որ մենք թերի ցանկ ունենք։ Այժմ մենք օգնություն ենք ակնկալում ցանկում ավելի շատ անուններ ավելացնելու համար»,- ասել է նա։
Թուրքիայում սպանված լրագրողների ցանկում 76 անուն է ընդգրկված: Մինչ այժմ ցանկում հայազգի միայն մեկ անուն կար՝ Հրանտ Դինքի անունը, ով սպանվեց Ստամբուլում 2007 թվականին։
Պատասխանելով հարցին, թե ցանկում ավելացնելով հայազգի լրագրողներին` արդյոք մտավախություններ չունեն հնարավոր բացասական արձագանքի կապակցությամբ, Ահմեթ Աբակայը պատասխանել է. - «Ես կցանկանայի տեղեկատվություն ունենալ և այս արմատական քայլը կատարել նախկինում։ Մենք` թուրք ժողովուրդս, դժբախտաբար ոչինչ չգիտենք, ճշմարտությունը թաքցրել են մեզանից։ Անցյալում գործած սխալները պետք է քննարկվեն, եթե համարում ենք որ երկրում լիարժեք ժողովրդավարության կա»:
«Դա հանցագործություն է` ժողովրդից թաքցնել այս անունները, որոնք իրենց ներդրումն են ունեցել թուրքական մամուլում։ Նրանք բոլորը այս երկրի քաղաքացիներ են։ Նրանք սպանվել են ինչպես Աբդի Իրեկչին, Ուքյուր Մումչուն եւ մյուսները», - հավելել է լրագրողական կազմակերպության ղեկավարը:
Աղբյուրը` .azatutyun.am




Las puertas del Patriarcado armenio de Turquía se han abierto a dos expertos de EE.UU. que publicaron un libro sobre los tesoros textiles de los siglos 18 y 19.
Հայաստանը մեկ տարով բարձրացնում է զորակոչի տարիքը: Հինգշաբթի Ազգային ժողովը միաձայն հաստատեց զորակոչի տարիքը 19 տարեկան սահմանելու մասին օրինագիծը:
Según denunciara el martes USA Today,Burson-Marsteller se ponía en contacto con reputados periodistas para que investigaran supuestas denuncias de violación de su privacidad por parte de la red de contactos de Google Social Circle.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի նախագծով, որ Ազգային ժողովում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Հայաստանում ամուսնության գրանցման ժամկետը կկրճատվի։ Նոր օրենքով ներկայիս 1 ամսվա փոխարեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային կենտրոնները ամուսնությունները կգրանցեն 7 օրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասնեց օրենսդրական փոփոխությունները։











0 Response to '1915-ին զոհված հայ մտավորականներն ընդգրկվել են Թուրքիայում սպանված լրագրողների ցանկում'
Publicar un comentario